‘Guardian.Փարիզի ահաբեկությունները ֆրանսիական հատուկ ծառայությունների ձախողումն էին’

1300

Ֆրանսիայի իշխանությունները տեղեկացված են եղել փարիզյան ահաբեկությունների առնվազն երեք մասնակիցների մասին, սակայն անգործություն են դրսևորել և անուշադրության են մատնել հավանական վտանգի մասին տեղեկատվությունը, գրել է The Guardian-ը:

Ֆրանսիական հատուկ ծառայություններն ամեն օր բախվում են մի խնդրի՝ փոքրաթիվ աշխատակիցների  և բավական մեծ թվով կասկածյալների խնդրին: Ֆրանսիական ոստիկանության կազմում ընդամենը 500-600 աշխատող կա, սակայն հատուկ մարմիններն ունեն մոտավորապես 11 հազար աշխատակից, ովքեր զբաղվում են ազգային անվտանգության հարցերով: Նշվում է, որ մեկ կասկածյալի նկատմամբ հսկողություն սահմանելու համար անվտանգության մարմինները պետք է ամեն օր ներգրավեն 30-40 աշխատողի, ուստի նրանք ամեն անգամ պետք է կողմնորոշվեն, թե պոտենցիալ հանցագործներից որ մեկին առաջնայնություն տան:

Ներկայումս ֆրանսիական հատուկ ծառայությունները սաստիկ ճնշման տակ են՝ այն բանից հետո, երբ չկարողացան կանխել Charlie Hibdo-ի վրա հարձակումը և փարիզյան ահաբեկությունների շարքը:

Տեղի ունեցածի այլ պատճառների թվում  թերթի մեկնաբանը նշում է Ֆրանսիայի և եվրոպական մյուս հատուկ ծառայությունների միջև սերտ համագործակցության բացակայությունը: Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԵԱ. 6-րդ տուրը հաղթական էր Հայաստանի հավաքականների համար’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Սերժ Սարգսյանին թույլ չտանք շարունակելու իր իշխանությունը հավերժ’