‘HighFest թատերական փառատոնի ներկայացումների մուտքն անվճար կլինի ‘

666

HighFest XII միջազգային թատերական փառատոնի բոլոր ներկայացումների մուտքն անվճար կլինի: Բացառություն կկազմի միայն Living Picture Theatre հունգարական թատրոնի ներկայացումը, որը հոկտեմբերի 1-ին կբացի փառատոնը: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է HighFest-ի նախագահ Արթուր Ղուկասյանը: Այս տարի թատերական փառատոնը կունենա 200 մասնակից և հյուր աշխարհի 18 երկրից, այդ թվում`Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ավստրալիայից, Ֆինլանդիայից և Ռուսաստանից: Ընդհանուր առմամբ կխաղացվի ավելի քան 50 ներկայացում`երաժշտական, տիկնիկային, պարային, դրամատիկ բեմադրություններ, կլոունադա: Առանձին ծրագրով կներկայացվեն ուսանողական աշխատանքներ, որոնք, ինչպես նշել է Ղուկասյանը, իրենց որակով չեն զիջում եվրոպական թատրոններին: HighFest XII միջազգային թատերական փառատոնը կտևի մինչև հոկտեմբերի 8-ը:

Նախորդ հոդվածը‘Բունդեսլիգա. Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’
Հաջորդ հոդվածը‘Ուեյն Ռունի. «Նա ամեն ինչ ունի Աբրահամին հաղթելու և աշխարհի չեմպիոն դառնալու համար»’