HRW․ «Մարդկային արժանապատվության նսեմացում»

536

Ֆրանսիայի իշխանությունները պատասխանատվություն են կրում ներգաղթյալների, այդ թվում՝ երեխաների թշվառ վիճակի համար, որոնք ստիպված են ապրել Կալեի արվարձաններում, ասվում է Human Rights Watch հասարակական կազմակերպության զեկույցում, որը հրապարակվել է հինգշաբթի օրը։

«Ջունգլի» անունով հայտնի փախստականների ճամբարը ապամոնտաժվել է հինգ տարի առաջ, սակայն հազարից ավելի մարդիկ շարունակում են ապրել վրաններում Լա Մանշի ֆրանսիական ափին, հույս ունենալով անցնել Մեծ Բրիտանիա։ Նրանց մարդկային արժանապատվությունը մշտապես ոտնահարվում է։

Իրավապաշտպանների զեկույցում նշվում են ամենօրյա ոստիկանական ռեյդերը, ինքնաշեն կացարանների ապամոնտաժումը, մարդասիրական օգնության հասանելիության սահմանափակումները։ Իշխանություններին մեղադրանք է ներկայացվում այն բանի համար, որ ներգաղթյալների նկատմամբ դաժան վերաբերմունք է կիրառվում, որպեսզի նրանք հեռանան Կալեից և անընդհատ փոխեն իրենց կեցավայրը։ Ընդ որում, նրանց որևէ այլընտրանք՝ օգնություն փաստաթղթերի կամ կացարանի հետ կապված, չի առաջարկվում։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԳերմանիայում սկսվել է 100-ամյա նացիստի դատավարությունը
Հաջորդ հոդվածըՀՀ ԱՆ. 1202 նոր դեպք, 33 մահ