‘HRW. գեյ-քրոզչության մասին օրենքը Ռուսաստանում «խրախուսում» է բռնությունը’

724

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցի համաձայն՝ ռուսաստանյան իշխանությունները չեն հակազդում սեռական փոքրամասնությունների նկատմամբ գործադրվող բռնություններին: Ավելին, զեկույցի հեղինակները պնդում են, որ 2013 թ. դաշնային օրենքի ընդունումից հետո, որով արգելվում է գեյ-քարոզչությունը, ռուսաստանյան ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչների վրա հարձակումներն ավելի հաճախակի են դարձել: Ըստ էության՝ այդ օրենքը, իրավապաշտպանների կարծիքով՝ արդարացնում է սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ  խտրական վերաբերմունքը և նրանց դասում երկրորդ տեսակի մարդկանց շարքը:

Զեկույցը հիմնված է Ռուսաստանի 16 քաղաքներում ԼԳԲՏ հանրության տասնյակ ներկայացուցիչների հարցման արդյունքների վրա, որոնք հարձակումների են ենթարկվել կամ իրենց մաշկի վրա  զգացել են խտրական վերաբերմունք՝ սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնորոշման պատճառով: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մոլդովայում թմրամոլների որջ է հայտնաբերվել այն շենքում, որտեղ ապրում է երկրի նախագահը’
Հաջորդ հոդվածը‘Բելգիայի Գենտ քաղաքում զինված անձինք պատանդ են վերցրել’