‘
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ոստիկանները մեկ տարի առաջ մեկնարկած՝ կրիմինալի դեմ պայքարի շրջանակներում, առնվազն 51 հոգու ցուցադրական մահապատիժ են իրականացրել:
Իրավապաշտպանները նաև հայտարարել են, որ ոստիկանությունը պատասխանատու է ևս 33 մարդու անհետանալու համար:
HRW-ն զրուցել է ավելի քան 100 ոստիկանների, ականատեսների և զոհերի ընտանիքների հետ, որոնք պատմել են ցուցադրական մահապատիժների մասին: HRW-ի ներկայացուցիչը մեղադրել է երկրի ղեկավարությանը՝ մեղավորներին թաքցնելու մեջ, և հայտարարել, որ զոհերից մի քանիսի ընտանիքները նույնպես սպառնալիքների են ենթարկվել: Փոխանցում է BBC-ն:
‘