‘
HSBC -Բանկ Հայաստանը մտադիր է մինչև տարեվերջ թողարկել 4 մլրդ դրամ ծավալի առևտրի ֆինանսավորման գործիքներ: Այդ մասին հայտարարիել է HSBC -Բանկ Հայաստանի առևտրի ֆինանսավորման բաժնի ղեկավար Կամո Մարգարյանը «Առևտրի ֆինանսավորման ակադեմիա» ութերորդ սեմինարի ընթացքում: Նա նշել է, որ 2013 թվականի 9 ամիսների արդյունքում 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բանկն ապահովել է առևտրի ֆինանսավորման ծավալների 31 տոկոսի աճ. 9 ամիսներին թողարկվել են 20 մլրդ դրամ ծավալի առևտրի ֆինանսավորման գործիքներ: Ծառայությունից օգտվել է ավելի քան 40 հաճախորդ, իսկ գործարքի միջին չափը կազմել է 500 հազար եվրո:
HSBC Հայաստան բանկի բաժնետերերն են գալիս HSBC Europe B.V.` 70% բաժնեմասով, և Wings Establishment` 30% բաժնեմասով:
‘