‘HSBC Բանկ Հայաստանը 8 մլրդ դրամ զուտ շահույթով հանդիսանում է համակարգի 2013 թվականի առաջատարը’

1061

HSBC Բանկ Հայաստանը 8.009 մլրդ դրամ զուտ շահույթով հանդիսանում է համակարգի 2013 թվականի առաջատարը, ապահովելով 7.3% տարեկան աճ: Արդյունքում, բանկի կուտակված շահույթը 2013 թվականին աճեց 26.4%, մինչև 20.1 մլրդ դրամ, ինչն էլ իր հերթին ավելացրեց ընդհանուր կապիտալը 16.3%, մինչև 41.3 մլրդ դրամ:

Համաձայն բանկի հրապարակած ֆինանսական հաշվետվության, 2013 թվականի արդյունքներով ընդհանուր եկամուտները կազմել են 23.3 մլրդ դրամ, ընդհանուր ծախսերը` 13.2 մլրդ դրամ, ձևավորելով 10.1 մլրդ դրամ հաշվեկլշռային շահույթ: Տարեկան կտրվաքծով բանկի եկամուտներն աճել են 7.8%, իսկ ծախսերը` 8.3%, արդյունքում, նախահարկային շահույթն աճել է 6.3%: Բանկի ընդհանուր եկամուտների կառուցվածքում տոկոսային եկամուտները կազմել են 81%, տարեկան աճը` 10%: Իսկ ընդհանուր ծախսերի կառուցվածքում տոկոսային ծախսերը կազմել են 34%, տարեկան աճը` 36.4%:

Միայն 2013 թվականի չորրորդ եռամսյակում բանկի ընդհանուր ծախսերն աճել են 9.%, մինչև 3.6 մլրդ դրամ, իսկ ընդհանուր եկամուտները նվազել են 7.9%, մինչև 5.7 մլրդ դրամ, ինչը նախահարկային շահույթը հաշվետու եռամսյակում կրճատել է 26.6%, մինչև 2.2 մլրդ դրամ: Բանկի զուտ շահույթը 2013-ի չորրորդ եռամսյակում կազմել է 1.6 մլրդ դրամ, զիջելով երրորդ եռամսյակի ցուցանիշին 30.3%-ով:

Բանկի ակտիվները և ընդհանուր պարտավորությունները 2013 թվականին աճել են գրեթե համաչափորեն, համապատասխանաբար կազմելով` 18% և 1832%: Այսպես, ակտիվները 2014 թվականի հունվարի 1-ին կազմել են 249.4 մլրդ դրամ, որոնց տարեկան աճն ապահովվել է հաճախորդների տրամադրված նմանատիպ ծառայությունների և այլ փոխառությունների ավելացման հաշվին, ապահովելով 153.2 մլրդ դրամի ծավալ: Դրա հետ մեկտեղ, բանկի ակտիվներում հաշվետու տարում զգալի աճ է ապահովվել բանկերի և մյուս ֆինանսական կազմակերպությունների հանդեպ պահանջների գծով` մոտ 2 անգամ, մինչև 28.2 մլրդ դրամ: Իսկ պարտավորությունների կառուցվածքում, որոնք հունվարի 1-ին կազմել են 208.1 մլրդ դրամ, հաճախորդների հանդեպ պարտավորություններն աճել են 17.1%, մինչև 159.2 մլրդ դրամ, իսկ բանկերի և այլ ֆինանսական կազմակերպութոյւնների հանդեպ պարտավորությունները` 21.2%, մինչև 40 մլրդ դրամ:

Նշենք, որ HSBC Բանկ Հայաստանի կանոնադրական կապիտալը 2014 թվականի հունվարի 1-ին կազմել է 18.4 մլրդ դրամ, առանց տարեկան փոփոխության: Բանկի բաժնետերերն են HSBC Europe B.V-ն` 70% և Wings Establishment-ը` 30%: Բանկը բավականին ակտիվ է առևտրի ֆինանսավորման հատվածում, սակայն, ոչ պակաս ակտիվ է նաև տնտեսության վարկավորման մյուս հատվածներում (հիմնականում, ՓՄՁ, առևտուր, արդյունաբերություն, շինարարություն), տրամադրելով նաև սպառողական վարկեր: 

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Իշխանությունները կնահանջեն միայն միացյալ ընդդիմության եւ ազատ քաղաքացիների ջանքերով’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Մենք միասին կկառուցենք ուրիշ Հայաստան’