‘ HSBC-ն մտադիր է մինչև տարեվերջ թողարկել 4 մլրդ դրամ ծավալի առևտրի ֆինանսավորման գործիքներ’

829

HSBC -Բանկ Հայաստանը մտադիր է մինչև տարեվերջ թողարկել 4 մլրդ դրամ ծավալի առևտրի ֆինանսավորման գործիքներ: Այդ մասին հայտարարիել է HSBC -Բանկ Հայաստանի առևտրի ֆինանսավորման բաժնի ղեկավար Կամո Մարգարյանը «Առևտրի ֆինանսավորման ակադեմիա» ութերորդ սեմինարի ընթացքում: Նա նշել է, որ 2013  թվականի 9 ամիսների արդյունքում 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բանկն ապահովել է առևտրի ֆինանսավորման ծավալների 31 տոկոսի աճ. 9 ամիսներին թողարկվել են 20 մլրդ դրամ ծավալի  առևտրի ֆինանսավորման գործիքներ: Ծառայությունից օգտվել է ավելի քան 40 հաճախորդ, իսկ գործարքի միջին չափը կազմել է  500 հազար եվրո:

HSBC Հայաստան բանկի բաժնետերերն են գալիս HSBC Europe B.V.` 70% բաժնեմասով, և Wings Establishment` 30% բաժնեմասով: 

Նախորդ հոդվածը‘Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ իշխանությունները կամայականություն են գործում. Փաստաբան ‘
Հաջորդ հոդվածը‘Իտալիայում վախճանված նացիստի ընտանիքը կորցրել է նրա դիակը’