‘HSBC 1.9 մլրդ դոլար կվճարի՝ փողերի լվացմանը աջակցելու համար’

1085

Բրիտանական HSBC բանկը, որին ԱՄՆ իշխանությունները մեղադրում  են քրեական տարրերի կողմից դրամական խարդախությունների հանգեցրած ֆինանսական գործողությունների անբավարար հսկողություն իրականացնելու մեջ, համաձայնել է արդարադատության հետ գործարքի գնալ և վճարել 1,9 մլրդ դոլար, հայտնում է Associated Press-ը:

Հիշեցնենք, որ նախկինում HSBC բանկը ԱՄՆ սենատի կողմից մեղավոր էր ճանաչվել մեքսիկացի թմրավաճառներին և Սաուդյան Արաբիայի ու Սիրիայի ահաբեկչական ցանցերին դրամական խարդախությունների մեջ աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև՝ ի հեճուկս ԱՄՆ-ում Իրանի դեմ ընդունված պատժամիջոցների՝ Իսլամական Հանրապետության գործիչների հետ մոտ  19,4 մլրդ դոլարի անօրինական գործարք իրականացնելու համար:

Նախորդ հոդվածը‘Բերեզովսկին Ռուսաստանի առաջնությունում նորից լավագույն դարպասապահն է’
Հաջորդ հոդվածը‘Դասագրքերի համար ԿԳՆ-ն հոնորար չի տալիս, այլ միայն երաշխավորում է’