‘Human Rights Defense-ը մտահոգված է Ազատության հրապարակում ոստիկանության գործողությունների առնչությամբ’

671

Human Rights Defense իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Հայաստանի ոստիկանության ղեկավարության կողմից երկրի քրեակատարողական օրենսդրության ակնհայտ խախտման առնչությամբ:

ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված հայտարարության մեջ կազմակերպությունը, մասնավորապես, նշում է, որ հայկական ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն՝ բերման ենթարկված Շանթ Հարությունյանը և նրա կողմնակիցները առանց մեղադրանք ներկայացնելու պահվում են ոստիկանությունում` խախտելով օրենքով սահմանված ժամկետը, ինչը կոպիտ խախտում է, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Human Rights Defense կազմակերպությունն իրավապահ մարմիններին կոչ է անում ձեռնպահ մնալ ապօրինի և հակաիրավական գործողություններից, չհիմնավորված ձերբակալություններից և առանց դատավճռի պատիժներից: Հայտարարության մեջ վերստին նշվում է, որ քաղաքական գործիչների իրավական հետապնդումները պետք է իրականացվեն բացառապես օրենքի բոլոր դրույթների պահպանմամբ:

 

Նախորդ հոդվածը‘Շանթ Հարությունյանի հեղափոխությունը` «կադրից դուրս» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. Գալուստ Սահակյանը ստախոս է’