‘Human Rights Watch-ը մեղադրել է Լիբիայի իշխանություններին Քադաֆիի սպանությունը կոծկելու մեջ’

665

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր գործունեության պատմության մեջ ամենամեծ արձագանքն ունեցող զեկույցներից մեկը,  որում խիստ քննադատության  է ենթարկել Լիբիայի իշխանություններին՝ մեղադրվելով  նրանց ռազմական հանցագործությունների կոծկման մեջ:

Զեկույցում, որը սպառնում է  Արևմուտքի աչքին  էլ ավելի ցածրացնել  Լիբիայի առաջնորդների՝ առանց  այդ էլ վտանգված  վարկանիշը,  մասնավորապես ասվում է, թե սպանությունից առաջ Մուամար Քադաֆին  որդու՝  Մութասիմի և  66  կողմնակիցների հետ, դաժան կտտանքների է ենթարկվել ապստամբների կողմից, ինչի վրա լիբիական իշխանությունները փորձում են աչք փակել՝ խուսափելով պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործության մեղավորներին:

HRW -ի հրապարակած փաստերը կարող են նորանոր խնդիրներ ստեղծել  Արևմուտքի առանցքային պետությունների և Լիբիայի կառավարության միջև: Հակամարտությանը միջամտելու նպատակահարմարության շուրջ ապագա բանավեճերում ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարներին ավելի դժվար կլինի պաշտպանել իրենց սկզբնական դիրքորոշումը՝ համաձայն որի՝ ապստամբներն արյունարբու բռնապետի զոհերն են եղել, իսկ նոր իշխանությունները Լիբիայում ժողովրդավարություն կկառուցեն:

Այնուամենայնիվ, փորձագետների կարծիքով՝ Տրիպոլիի իշխանություններին նույնիսկ մեծ ցանկության դեպքում բավականին դժվար կլինի պատասխանատվության ենթարկել դաշտային հրամանատարներին, որոնք կազմակերպել են  Քադաֆիի և նրա աջակիցների նկատմամբ դաժան հաշվեհարդարը, քանի որ կենտրոնական կառավարությունը չի վերահսկում իրավիճակը բազմաթիվ տարածաշրջաններում, իսկ տեղացի հրամանատարներին ձերբակալելու և ռազմական հանցագործներ հայտարարելու փորձը միմիայն նորանոր արյունահեղությունների կհանգեցնի:

Աղբյուրը՝ Коммерсант

Նախորդ հոդվածը‘Հունվարի 1-ից կկիրառվեն 180.000 դրամ արժեցող նոր ՀԴՄ-ներ ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը նորից ստել է ‘