‘Human Rights Watch-ը նամակով դիմել է Ոստիկանապետին և ՀՔԾ պետին’

1031

Human Rights Watch միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը նամակով դիմել է ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին՝ ձեռնարկել բոլոր միջոցները խաղաղ ցուցարարների նկատմամբ հարձակումները բաացահայտելու և հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար: Նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Հարգելի պարոն Գասպարյան և պարոն Շահինյան. 

Այս նամակով ես մեր խորին մտահոգությունն եմ հայտնում՝ կապված վերջին երեք շաբաթների ընթացքում Երևանի տարբեր հատվածներում խաղաղ ցույցերի տարբեր մասնակից քաղաքացիական ակտիվիստների և խաղաղ ցուցարարների նկատմամբ ֆիզիկական հարձակումների աճի վերաբերյալ: 

Ելնելով  5 տուժողների հետ Human Rights Watch-ի արած հարցարույցներից՝ մեզ մոտ տպավորություն է առաջանում, որ հարձակումները նպատակ ունեն համատեղ ջանքերով ահաբեկել ցուցարարներին, խոչընդոտել նրանց ազատ հավաքների և խոսքի ազատության իրավունքները, ինչպես նաև նախազգուշացնող հաղորդագրություն ուղարկել մյուս ակտիվիստներին: 

Human Rights Watch-ը կոչ է անում ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները հարձակումներն անհապաղ, մանրակրկիտ և արդյունավետ հետաքննելու, հանցագործներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու  համար: Ինչպես նաև, հստակեցնել, որ նման բռնությունը ցուցարարների նկատմամբ ո՛չ հանդուրժվելու է, ո՛չ էլ թույլատրվելու: 

Human Rights Watch-ի արձանագրած հարձակումների ժամանակ քաղաքացիական հագուստով անհայտ մարդիկ հարձակվել են ցուցարարների վրա այն ժամանակ, երբ վերջիններս արդեն հեռացել են ցույցի վայրից, հիմնականում ուշ երեկոյան: Հարձակումների զոհերը ստացել են մարմնական տարբեր վնասվածքներ. ուղեղի թեթև ցնցում, ոսկրային և քթի կոտրվածքներ: Բոլոր հինգ դեպքերում էլ ոստիկանությունը ստացել է տուժողների ցուցմունքները,  իսկ մեկ դեպքում նաև տուժողին բերել է դեպքի վայր: Ցավոք, որքանով մենք տեղյակ ենք, ոստիկանությունը հարձակվող կողմին բացահայտելու և ձերբակալելու համար լրացուցիչ քայլեր այլևս չի ձեռնարկել: Անգամ այն պարագայում, երբ տուժողներից մեկը բացահայտել էր իր վրա հարձակվողներին: 

Հինգ հոգին, ում հետ հարցազրույց է անցկացրել Human Rights Watch-ը, ներգրավված են եղել քաղաքապետարանի և իշխող Հանրապետական կուսակցության շտաբի դիմաց անցկացված բողոքի ակցիաներին: Եղել է երեք առանձին հարձակում: Դրանք նկարագրված են ստորև: 

2013թ-ի սեպտեմբերի 5-ին, շուրջ կես տասնյակ անհայտ հանցագործներ հարձակում են գործել Հայկակ Արշամյանի և Սուրեն Սաղաթելյանի վրա: Երկուսն էլ բավականին հայտնի քաղաքացիական ակտիվիստներ են: 42 ամյա Արշամյանը ԶԼՄ-ների շահերի պաշտպանությամբ զբաղվող Երևանի մամուլի ակումբի համակարգողն է, Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի անդամ, ինչպես նաև մարդու իրավունքներ և քաղաքացիական կրթություն է դասավանդում տեղի համալսրանում: 

43-ամյա Սուրեն Սաղաթելյանը նույնպես TI Հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի անդամն է, ինչպես նաև աշխատում է World Vision մարդասիրական օգնություն ցուցաբերող կազմակերպությունում: Երկուսն էլ նախագահ Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանն անդամակցելու պատրաստակամությունը հայտնելուց հետո քաղաքում ծավալված խաղաղ ցույցերի մասնակիցներն են: 

Արշամյանը պատմեց Human Rights watch-ին, որ նա սեպտեմբերի 5-ին մոտավորապես մեկ ժամ է մասնակցել իշխող Հանրապետական կուսակցության շտաբի դիմաց անցկացվող խաղաղ ցույցին, հեռանալով այդտեղից երեկոյան 9-ին:  Ճանապարհին հանդիպել է իր ընկեր Սուրեն Սաղաթելյանին և քանի որ քաղաքի նույն հատվածում են ապրում, մեքենայով ուղեկցել է վերջինիս: Մոտ հինգ անհայտ անձ հարձակում է գործել նրանց վրա այն ժամանակ, երբ Արշամյանը փորձում էր բացել ավտոտնակի դարպասները: 

«Մի քանի մարդ հետևից հարձակվեց ինձ վրա և առանց որևէ նախազգուշացման սկսեցին հարվածել՝ մասնավորապես աշխատելով հարվածներ հասցնել երեսիս և գլխիս: Շատ մութ էր և ես չէի կարող տեսնել իրենց դեմքերը: Ես գետնին ընկա. և նրանք շարունակեցին հարվածել, փորձեցի բարձրանալ, բայց ուժեղացրին հարվածներն ու ես նորից վայր ընկա: Նրանք ոչինչ չասացին, անգամ չէին հայհոյում, ուղղակի ծեծում էին առանց որևէ բառ ասելու: Ես բղավում էի, փորձում էի իմանալ որն է հարձակման պատճառը, սակայն ապարդյուն»,- Human Rights Watch-ին պատմել է Հայկակ Արշամյանը: 

Սուրեն Սաղաթելյանն իր հերթին Human Rights watch-ին հայտնել է, որ իր վրա հարձակվել են, երբ վերջինս փորձել է դուրս գալ մեքենայից և օգնության հասնել Հայկակին. 

«Ես տեսա մի խումբ տղամարդկանց, ովքեր վազում էին դեպի Հայկակը և հարձակվում նրա վրա: Փորձեցի դուրս գալ մեքենայից, բայց չստացվեց, քանի որ ինձ էլ սկսեցին ծեծել երեք անհայտ անձինք: Նրանք հարվածեցին ինձ մեքենայի դռնով, երբ ես փորձում էի դուրս պրծնել մեքենայի միջից, արդյունքում քիթս և մատս կոտրվեցին, գլխիս վրա էլ բաց վերք եղավ: Նրանք ոչինչ չէին ասում, բայց շարունակում էին հարվածները, այնուհետև հեռացան՝ առանց որևէ բառ անգամ ասելու»: 

Երբ հարձակվողները հեռացան, Հ. Արշամյանն ու Ս.Սաղաթելյանն անմիջապես զանգահարեցին ոստիկանություն և շտապօգնություն: Սաղաթելյանը հիվանդանոցում է մնացել մի քանի օր, իսկ Արշամյանը դուրս է գրվել նույն գիշեր: Արշամյանը բազմաթիվ վնասվածքներ է ստացել երեսին, ծնկներին և ուսերին, դեմքի աջ կողմը ամբողջովին այտուցված էր և մի քանի կար պահանջվեց այտի վերքի համար: Սաղաթելյանի քիթը կոտրվածք էր ստացել և անհրաժեշտ եղավ բժշկական անհապաղ միջամտում: Բացի այդ գլխին մոտավորապես 4-5 սանտիմետր երկարության բաց վերք կար, որի համար անհրաժեշտ էին կարեր: Կոտրվածք էր ստացել նաև ձաղ ձեռքի մատնեմատը; 

Ոստիկանությունը ցուցմունքներ է վերցրել երկուսից էլ, սակայն դրանից զատ Սաղաթելյանն ու Արշամյանը տեղյակ չեն քննչական հետագա քայլերի մասին: 

Սեպտեմբերի 4-ի ուշ երեկոյան անհայտ անձինք հարձակում են գործել Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող, 21-ամյա Արման Ալեքսանյանի վրա: Ալեքսանյանը նույնպես քաղաքացիական ակտիվիստ է, ինչպես նաև մասսնակցել է քաղաքապետարանի դիմաց անցկացվող նստացույցին: Մի քանի տասնյակ այլ ակտիվիստներ ևս մասնակցել են քաղաքապետրանի դիմաց շուրջօրյա նստացույցին՝ պահանջելով տրանսպորտի վարչության պետի և Երևանի երթուղային գծերից մեկի տնօրենի հրաժարականները: Բողոքի ցույցերը սկսվել են հուլիսի վերջին, երբ քաղաքային տրանսպորտի գինը ժամանակավորապես բարձրացավ: 

Սեպտեմբերի 4-ի երեկոյան, երբ Արմանը տուն էր վերադառնում կեսգիծերին մոտ բողոքի անցկացման վայրից, մոտ 10 երիտասարդներ քաղաքացիական հագուստով հարձակվեցին իր վրա: Նրանք բռունցքով մի քանի անգամ հարվածել են Արմանի գլխին և ոտքերին՝հարցնելով , թե ինչու է նա մասնակցում բողոքի ակցիային: Արդյունքում, Ալեքսանյանը  բազմաթիվ վնասվածքներ է ստացել գլխի վրա: Նրան հաջողվել է դուրս պրծնել հարձակվողներից և վերադառնալ նստացույցի վայր: Ընկերները շտապոգնություն են կանչել և նրան անհապաղ տեղափոխեցին հիվանդանոց 

Ոստիկանությունն այցելել է Ալեքսանյանին հիվանդանոցում և ստացել է վերջինիս ցուցմունքը: Սեպտեմբերի 6-ին, ոստիկանությունը խնդրում է Ալեքսանյանին գալ դեպքի վայր միջադեպի կապակցությամբ հետաքննության նպատակով: Այն ժամանակ,երբ Ալեքսանյանը ոստիկանությանը պատմում էր հարձակման մասին, դիմացի փողոցի վրա նկատեց երեք անձանց, ովքեր, Ա. Ալ եքսանյանի համոզմամբ եղել են հարձակվող խմբի մեջ: Նա անմիջապես հայտնեց այդ մասին ոստիկանությանը, սակայն վերջինս ոչ մի քայլ չձեռնարկեց ՝ պարզելու համար, արդյոք այդ մարդիկ ենթադրյալ հանցագործներ են: Ալեքսանյանի խոսքերով, ոստիկանությունը նրան չի տեղեկացրել հետաքննության հետագա քայլերի մասին, ինչպես օրինակ չի տեղեկացրել հնարավոր կասկածյալների մասին: 

Օգոստոսի 25-ի վաղ առավոտյան մոտավորապես 6 անհայտ անձինք հարձակում են գործել Քաղաքապետարանի դիմաց շուրջորյա նստացույցից վերադարձող Բաբկեն Դեր-Գրիգորյանի և Միհրան Մարգարյանի վրա:  Երկուսն էլ երիտասարդ ակտիվիստներ են՝ ներգրավված հակաոռուպցիոն և մարդու իրավունքների ոտնահարման դեմ նախաձեռնություններում: Երկուսն էլ նստացույցի մշտական մասնակիցն էին: 

Օգոստոսի 24-ին տասնյակից ավել ակտիվիստներ, որոնց թվում էին նաև Գրիգորյանն ու Մարգարյանը, իբրև բողոքի նշան նստել էին քաղաքապետարանի դիմացի աստիճաններին: Մոտավորապես երեկոյան 7-ի կողմերը ոստիկանությունը պահանջեց, որ ցուցարարները հեռանան: Համաձայն Գրիգորյանի խոսքերին՝ ցուցարարները ոստիկաններին հայտնել են, որ կհեռանան, եթե վերջիններս բացատրեն այն օրենքը, որը խախտում են բողոքի ակցիայի անցկացնողները: 

Ի պատասխան, ոստիկանությունը բերման է ենթարկեց շուրջ 16 ակտիվիստի և ոստիկանության կենտորնի բաժնում պահել շուրջ 3 ժամ:  

Ազատ արձակվելու հետո, Գրիգորյանն ու Մարգարյանը վերադառնում են քաղաքապետարան՝ նստացույցը շարունակելու: Գիշերը ժամը 1-ից կարճ ժամանակ անց նրանք հեռանում են քաղաքապետարանի մոտից և ճանապարհին հարձակման են ենթարկվում: 

«Երբ մենք քայլում էինք Գրիգոր լուսավորչի փողոցով, 4-5 երիտասարդներ մոտեցան մեզ և հարցրին՝ արդյոք մենք վերադառնում ենք նստացույցի վայրից: Մենք պատասխանեցին որ ոչ, և շարունակեցինք քայլել: Հաջորդ խաչմերուկին կրկին մի խումբ երիտասարդներ նույն հարցը տվեցին մեզ: Այդ ընթացքում աթլետիկ կազմվածքով երիտասարդների երկու խումբն էլ շրջապատեց մեզ ասելով «մենք գիտենք, որ դուք ցույցերից եք գալիս» և սկսեցին հարվածել մեզ:  

Բռունցքով հարվածեցին ընկերոջս դեմքին և նրա քթից սկսեց արյուն գալ: Հարվածեցին իմ կրծքավանդակին , մեջքին և ես ընկա գետնին, հարվածները շարունակվում էին: Իմ այֆոնն ու բնակության թույլտվության փաստաթուղթն ընկան գետնին, հարձակվողները վերցրին այն՝ ասելով «մենք գիտենք՝ որտեղ ես ապրում և գալու ենք քո հետևից»,- Human Rights Watch-ին է պատմել տուժող Բաբկեն Դեր-Գրիգորյանը: 

Հարձակվողները փախան, այն բանից հետո, երբ անցնող մեքենաները սկսեցին կանգ առնել: Գրիգորյանն ու Մարգարյանը մարմնական բազմաթիվ վնասվածքներ էին ստացել: Մարգարյանը նույնությամբ ներկայացրեց ամբողջ եղելությունը, երբ Human Rights Watch-ն առանձին զրույց ունեցավ իր հետ: 

Ակտիվիստների ընկերները զանգահարեցին ոստիկանություն և  հաղորդագրություն ներկայացրին կատարվածի մասին: Դեպքից անցել է ավելի քան 2 շաբաթ, սակայն ոստիկանությունը ոչ մի տեղեկություն չի հայտնել ակտիվիստներինէ կապված հետաքննության թնացքի կամ ի հայտ եկած նոր հանգամանքների հետ: Տղաների տեղեկություններով, անգամ քրեական գործ չի հարուցվել: 

Մենք կոչ ենք անում ձեզ, անհապաղ քայլեր ձեռնարկել՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ հարձակումների բացահայտման համար համապարփակ հետաքննություն անցկացնելու:  

Նման հետաքննությունները պիտի լինեն համոզիչ, թափանցիկ , ներգրավեն տուժողներին և ունակ լինեն բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու մեղսագործներին: բացի այդ, էական է, որ իշխանությունները ցուցաբերեն իրենց կամքը արդարության նկատմամբ և կանխեն հավաքների ազատությանը խոչընդոտող որևէ փորձ: 

Շնորհակալություն այս կարևոր խնդրի նկատմամբ ձեր ուշադրության համար: Եվ մենք ակնկալում ենք շարունակել մեր համագործակցությունը հայաստանի կառավարության հետ: 

Հարգանքներով, 

Հյու Ուիլիամսոն,
Human Rights Watch-իԵվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար

 

Նախորդ հոդվածը‘Թուրքիա. Ընդդեմ մզկիթի, ընդդեմ ոստիկանության, ընդդեմ կառավարության’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ դատախազությունը դիմել է դատարան` Բենիտո Մուսոլինիի գրքի վաճառքն արգելելու պահանջով’