‘Human Rigts Watch. Սիրիայում իսլամիստները հավաքագրում են երեխաների’

707

Սիրիայի ոչ կառավարական զինված խմբավորումները երեխաներին օգտագործում են մարտերում, ասվում է Human Rigts Watch իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:

Իսլամիստական ծայրահեղական խմբավորումները, այդ թվում՝ «Իրաքի և Շամի իսլամական պետությունը» (ԻՇԻՊ), հավաքագրում են 14-ամյա անչափահասների և նրանց ուղարկում վտանգավոր առաջադրանքներ կատարելու, հաճախ էլ նրանց պատրաստում են մահապարտ ահաբեկիչների առաքելության համար:

Կազմակերպության ներկայացուցիչները հարցազրույց են արել 25 երեխաների և զինվորների հետ, ովքեր մանկուց ներգրավվել են Սիրիայի զինված հակամարտության մեջ: Նրանք բոլորը կռվել են Սիրիայի ազատ բանակի, Իսլամական ճակատի, ԻՇԻՊ-ի և Ան-Նուսրա ճակատի, ինչպես նաև՝ քրդերի վերահսկողության տակ գտնվող զինվորականների ու ոստիկանության շարքերում: Անչափահաս տղաները մասնակցել են մարտերին, աշխատել որպես դիպուկահարներ, լրտեսներ,  ռազմական գործողությունների թեժ պահերին զինամթերք են անցկացրել ճակատի գծից ու օգնել են վիրավորներին: Աղջիկները հերթապահել են պահակակետերում և պարեկել քրդերի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի փողոցներում:

16-ամյա մի պատանի պատմել է, որ իրեն և այլ տղաների մզկիթում անվճար ուսում են առաջարկել, որը ներառում է նաև ռազմական պատրաստություն և կրակելու դասընթացներ: Հրամանատարները երեխաներին և մեծահասակներին խնդրում էին դառնալ մահապարտ ահաբեկիչներ: Տղայի խոսքով՝ մի քանիսը կամավոր գնում էին դրան, իսկ երբեմն հրամանատարներն ասում էին, թե Ալլահն է նրանց ընտրել:

Հավաքագրված երեխաների ստույգ թիվը հայտնի չէ: Ըստ զեկույցում բերված տվյալների՝ 2011 թ. սեպտեմբերից մինչև 2014 թ. հունիս արձանագրվել է «ոչ քաղաքացիական» տղաների 194 մահ: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Օչոան եւ Մարտինես Թոմին հանդիպել են ԼՂՀ նախագահին ‘
Հաջորդ հոդվածը‘Facebook-ը հեռացրել է ուկրաինացիներին սպանելու կոչ անող ռուս պրոֆեսորի կայքէջը’