‘Hürriyet. Թուրք-ֆրանսիական հարաբերություններում «Օլանդի գարունը» երկար չի տեւի ‘

873

Թուրքական Hürriyet պարբերականի սյունյակագիր Բարչըն Յինանչն իր «Թուրքիան մղվում է Փարիզի կողմը, մինչդեռ Ֆրանսիայի համբույրն ուշանում է» վերնագրով հոդվածում անդրադառնում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող հայտնի օրենքի մերժումից եւ նախագահ Ֆրանսուա Օլանդի ընտրությունից հետո թուրք-ֆրանսիական հարաբերություններում նկատվող «ջերմության նշաններին»: Հոդվածագիրը նկատում է, որ Անկարան շտապեց Օլանդի ընտրությունից հետո հանել նախօրոք հայտարարված պատժամիջոցները Փարիզի նկատմամբ, մինչդեռ, ըստ նրա, «Օլանդի գարունը» կարող է կարճ տեւել, քանի որ գործող նախագահը երբեք էլ չի հրաժարվել հայկական հարցում իր սկզբունքային դիրքորոշումից: iLur.am-ը ստորեւ ներկայացնում է Բարչըն Յինանչի հոդվածի թարգմանությունը.  

Ես իսկապես չեմ ճանաչում որևէ այլ երկիր, որը նույնքան ցնծար, երբ Ֆրանսուա Օլանդն ընտրվեց Ֆրանսիայի նախագահ: Դա տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության քրեականացումը չեղյալ համարելու մասին Ֆրանսիայի Սահմանադրական  դատարանի փետրվարյան որոշումից հետո:

Սարկոզիի իշխանության սոսկալի տարիների ավարտից հետո կարծես թե հարաբերությունները իրենց տեղն ընկան, և թունելի վերջում լույսի շող երևաց: Ֆրանսուա Օլանդի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիման արդյունքում Թուրքիան կասեցրեց Ֆրանսիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները:

«Մենք տեսնում ենք, որ Օլանդը պատրաստ է հաղթահարել ծագող խնդիրները», — ասաց արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ խոսելով Օլանդի կառավարության ապագայի մասին:

Սակայն, միևնույն ժամանակ, Անկարան հաշվի չառավ նախընտրական արշավի ընթացքում հնչած Օլանդի հայտարարություններն այն մասին, որ ինքն անկախ ամեն ինչից՝ միջոցներ կգտնի Ցեղասպանության վերաբերյալ նախագիծը կյանքի կոչելու՝ ի հեճուկս Սահմանադրական դատարանի որոշման: Որեւէ կերպ հնարավոր չէ ապացուցել, որ Օլանդն Էրդողանին ակեղծորեն է հավատացրել, թե ինքը չի պատրաստվում միջոցներ ձեռնարկել՝ հայ համայնքին տված իր խոստումն իրականացնելու համար, կամ որ ընդամենը ժամանակ շահելու համար է հայերին հավատացրել, թե փորձելու է շրջանցել երկրի գլխավոր իրավական մարմնի՝ Սահմանադրական խորհրդի որոշումը:

Անկարան հանել է պատժամիջոցները՝ համարելով, որ դատարանի որոշման արդյունքում Ցեղասպանությանն առնչվող օրինագիծն այնքան խորն է թաղվել, որ Օլանդն ինչքան էլ գլուխ կոտրի՝ միևնույն է, չի կարողանա այն վերակենդանացնել:

Թուրքիան հուսով է, որ Ֆրանսիայի նոր նախագահը կհանի ԵՄ-ում Թուրքիայի անդամակցությունը կասեցնող իր վետոն և Հայկական հարցի շուրջ Անկարային ձեռնտու դիրք կգրավի: Սակայն այդ որոշումն այդպես էլ չի կայացվում: Անկարան իր դիրքորոշումը հաստատող ազդակներ այդպես էլ չի ստանում Ֆրանսիայից:

Այնուամենայնիվ, պետք չէ մոռանալ, որ քանի դեռ Ֆրանսիան վետոյի իրավունք ունի Եվրամիությունում, երկկողմ հարաբերությունները չեն կարող դասավորվել այնպես, ինչպես հարկն է:

Ներկա իրավիճակը տևական չի լինի: Ֆրանս-թուրքական հարաբերություններում ծագած «Օլանդի գարունը»  ավարտին կմոտենա, եթե ֆրանսիացիները չփոխեն իրենց դիրքորոշումը ձմռանը:

Նախորդ հոդվածը‘«Զվարթնոցը» «Արմավիային» կզրկի ավիաօդերեւութաբանական տեղեկատվությունից’
Հաջորդ հոդվածը‘Financial Times-ը հրապարակել է Սիրիայի ընդդիմությանը ֆինանսավորող երկրների ցուցակը ‘