‘I խումբ. Պորտուգալիան պարտվել է Ալբանիային(տեսանյութ)’

722

Ջանի Դե Բյազիի սաները երեկվա խաղային оրվա գլխավոր անակնկալը մատուցեցին:

Առանց Քրիստյանու Ռոնալդուի Պորտուգալիայի հավաքականը բոլորին ներկայացավ որպես անդեմ մի թիմ: Պաուլո Բենտուն Նանիին էր շնորհել ավագր թևակապը, և «Սպորտինգի» ֆուտբոլիստն էլ դարձավ տանտերերի կազմում այս հանիպման ամենաերևացող դեմքը: Հենց նրա հարվածներն էին առավել վտանգավոր, թեև դրանց զգալի մասը ճշգրիտ չէին:

Այս իրավիճակից էլ  հյուրերը оգտվեցին:Երկրորդ խաղակեսի սկզբին ձախ եզրով կազմակերպված  հակագրոհներից մեկի ժամանակ Բեկիմ Բալայը գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկեց դարպասը՝ ոչ մի հնարավորություն չթողնելով դարպասապահի համար:

Իհարկե, Պորտուգալիայի ֆուտբոլիստները ևս կարող էին գրավել դարպասը, սակայն չկարողացան օգտագործել ստեղծած գոլային պահերը:

Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի հետ՝միևնույն՝ I  խմբում ընդգրկված Պորտուգալիայի և Ալբանիայի հավաքականների պայքարն ավարտվեց շատ ավելի բարձր դասակագորւմ ունեցող հավաքականի պարտությամբ:

 

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱԱԼԲԱՆԻԱ

0-1 (0-0)

MC

 

0-1՝ Բեկիմ Բալայ 52՛

 

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ. 12.Ռուի Պատրիսիու, 3.Պեպե, 5.Ֆաբիու Կոենտրան, 13.Ռիկարդո Կոստա (4.Միգել Վելոզու, 73), 21.Ժոաու Պերեյրա, 6.Վիլիամ Կարվալյու (11.Ռիկարդո Օրտա, 56), 8.Ժոաու Մոուտինյու, 10.Վիերինյա (23.Իվան Կավալյերու, 46), 15.Անդրե Գոմեշ, 17.Նանի, 9.Էդեր

ԱԼԲԱՆԻԱ. 1.Էտրիտ Բերիշա, 4.Էլսեյդ Հիսայ, 15.Մերգիմ Մավրայ, 3.Էրմիր Լենյանի (2.Անդի Լիլա, 75), 5.Լորիկ Ցանա, 7.Անսի Ագոլի, 13.Բուրիմ Կուկելի, 14.Տաուլանտ Ջակա, 20.Բուրիմ Կուկելի (20.Էրգյուշ Կաչե, 66), 21.Օդիսե Ռոշի, 22.Ամիր Աբրաշի, 9.Բեկիմ Բալայ (16.Սոկոլ Չիկալեշի, 82), 19.Բեկիմ Բալայ

 

Զգուշացում՝ Օդիսե Ռոշի 4՛ (Ա), Ամիր Աբրաշի 21՛ (Ա), Տաուլանտ Ջակա 34՛ (Ա), Մերգիմ Մավրայ 67՛ (Ա), Էրգյուշ Կաչե 69՛ (Ա), Էտրիտ Բերիշա 70՛ (Ա)
Մրցավար՝ Ռուդի Բուկե (Ֆրանսիա)

 

     

19 (4)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

2 (2)

9

ՏՈՒԳԱՆՔ

15

10

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

2

3

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

Նախորդ հոդվածը‘ԱԺ նստաշրջանը մեկնարկեց (ուղիղ միացում)’
Հաջորդ հոդվածը‘Հակախմբագրական. Հեքիաթ այն մասին, թե ինչպես ՀՀ ոստիկանությունը փրկեց անմեղ մոլագարին’