IBM-ն աշխատանքից կազատի գրեթե 4 հազար աշխատակցի

279

IBM  տեխնոլոգիական հսկան մտադիր է իր աշխատակիցների հաստիքից կրճատել 3 900 հոգու, չորեքշաբթի հաղորդել է Bloomberg գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ ընկերությունը կլքի աշխատակիցների 1,5 %-ը։

Աշխատանքից ազատումը, նշում է գործակալությունը, հիմնականում կվերաբերի  Kyndryl և Watson Health ստորաբաժանումներում այն աշխատակիցներին, որոնք դրանց առանձին ընկերություն դառնալուց հետո մնացել են IBM-ում։ Նման մեծ թվով աշխատակիցների ազատումը տեխնոլոգիական հսկայի վրա կնստի 300 մլն դոլար։

Բիզնեսի էկոնոմիկայի ազգային ասոցիացիայի տվյաների համաձայն՝ ամերիկյան ընկերությունների մոտավորապես 20 %-ը կարող է կրճատել աշխատակիցների հաստիքները՝ տնտեսական իրավիճակի վատթարացման պատճառով։ Ամերիկյան  Goldman Sachs բանկն արդեն սկսել է 3,2 հազար աշխատանքային տեղերի կրճատումը,  Microsoft-ը հայտարարել է առնվազն 10 հազար աշխատակիցների կրճատելու մասին 2023 թ․,  Alphabet հոլդինգը, որը Google ընկերության սեփականատերն է, հայտարարել է, որ կկրճատի 12 հազար աշխատակցի՝ տեխնոլոգիական սեկտորում ցնցումների պատճառով։

The Wall Street Journal  թերթի հրապարակած գնահատականներով՝ ԱՄՆ-ը առաջիկա 12 ամիսներին կբախվի ռեցեսիայի և գործազրկության աճին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել Պանամայի նախկին նախագահի դեմ
Հաջորդ հոդվածըԱրևմուտքի երկրներից արտաքսվել է գրեթե 600 ռուսաստանցի դիվանագետ