‘ICC. «Արսենալը» հաղթեց «Չելսի»-ին հետխաղյա 11 մետրանոցներով(տեսանյութ)’

960

Չեմպիոնների միջազգային գավաթի խաղում կայացավ լոնդոնյան դիմակայություն «Արսենալի» ու «Չելսիի» միջեւ: Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում անցկացված խաղում իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը հաղթեց հետխաղյա 11 մետրանոցներով: Հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով:

«Չելսին» գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի՝ խաղի սկզբնամասում խփած գոլի շնորհիվ հաշվի մեջ առջեւում էր մինչեւ վերջին վայրկյանները, սակայն փոխարինման դուրս եկած ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթն ավելացված ժամանակում խփեց «Արսենալի» պատասխան գոլը: Հետխաղյա 11 մետրանոցներով «Արսենալը» հաղթեց 6:5 հաշվով:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» մեկնարկային կազմում հանդես եկավ 72 րոպե:

Չեմպիոնների միջազգային գավաթ

«Արսենալ» — «Չելսի»՝ 1:1 (11 մետրանոցներով՝ 6:5)

Ալեքսանդր Լյակազեթ, 90+3 — Անտոնիո Ռյուդիգեր, 5

Չիրացված 11 մետրանոց՝ Ալվարո Մորատա, 15 («Չելսի»)

Նախորդ հոդվածը‘Աշոտ Սարգսյան. Իսկ «կծիկի» թելի ծայրը ճիշտ բռնված է’
Հաջորդ հոդվածը‘Tuttosport. Պոգբան բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ’