‘ICC.«Բարսելոնան» հաղթել է «Տոտենհեմին»(տեսանյութ)’

978

«Բարսելոնան» հաղթել է «Տոտենհեմին» Չեմպիոնների Միջազգային Գավաթ մրցաշարում:

Հանդիպումը կայացել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի «Ռոուզ Բոուլ» ստադիոնում և ավարտվել է կատալոնական ակումբի հաղթանակով: Հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով, իսկ 11-մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ են գտնվել իսպանական ակումբի ֆուտբոլիստները` 5:

«Բարսելոնան» հաշվի մեջ առաջ է անցել 15-րդ րոպեին հարձակվող Մունիր Էլ-Խադադիի գոլի շնորհիվ:

14 րոպե անց կապտանռնագույնների նորեկ Արթուր Ռամոսը կրկնապատկել է իր թիմի առավելությունը: Երկրորդ կեսի մեկնարկում լոնդոնցիները կարողացել են հավասարեցնել հաշիվը. երկու րոպեի ընթացքում գոլեր են հեղինակել կիսապաշտպաններ Սոն Հին Մինը և Ժորժ-Քևին Ն՛Կուդուն:

Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում «Բարսելոնայի» ֆուտբոլիստները դիպուկ են գտնվել բոլոր 5 հարվածներում, իսկ «Տոտենհեմի» կազմում 11-մետրանոցից վրիպել է կիսապաշտպան Էնթոնի Գեորգիուն:

Նախորդ հոդվածը‘ICC-2018. «Արսենալ»-ը ջախջախեց ՊՍԺ-ին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Տուխելը մեկնաբանել է «Արսենալից» կրած ջախջախիչ պարտությունը’