‘ICC. գոլառատ խաղում «Բավարիա»-ն վստահ հաղթանակ տոնեց Մադրիդի «Ռեալ»-ի նկատմամբ (տեսանյութ)’

984

Չեմպիոնների միջազգային գավաթի շրջանակում «Բավարիա»-ն 3:1 հաշվով առավելության հասավ Մադրիդի «Ռեալ»-ի նկատմամբ:

15-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է Տոլիսոն: 67-րդ րոպեին Լևանդովսկին կրկնապատկել է մյունխնեցիների առավելությունը: 2 րոպե անց Գնաբրին արդեն երրորդ գնդակն է ուղարկել «սերուցքայիններ»-ի դարպասը:

81-րդ րոպեին գերմանական կողմի դարպսապահ Ուլրեյխը տուգանային հրապարակից դուրս խախտեց կանոնները, ինչի պատճառով հեռացվեց խաղադաշտից: Նշանակված տուգանային հարվածն անվրեպ իրացրեց «Ռեալ»-ի բրազիլացի նորեկ Ռոդրիգոն:

«Բավարիա» — «Ռեալ»՝ 3:1

Նախորդ հոդվածը‘Մաուրիցիո Սարին՝ Ռոնալդուի խաղային դիրքի մասին’
Հաջորդ հոդվածը‘ICC. «Արսենալ»-«Ֆիորենտինա»՝ 3:0. «զինագործներ»-ը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեցին (տեսանյութ)’