Իսպանիայի չեմպիոն, սուպերգավաթակիր եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ճանաչվել է 2022թ․ աշխարհի լավագույն ակումբային մարզիչ՝ Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի վարկածով։
Երկրորդ տեղում է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։
Լավագույն եռյակը եզրափակել է Մարոկկոյի հավաքականի գլխավոր մարզիչ Վալիդ Ռեգրագին, որի ղեկավարությամբ Մարոկկոյի «Վիդադ Կասաբլանկան» անցած տարի նվաճել է Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի գավաթը։
Չորրորդ տեղում է Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։
5-րդ տեղը կիսել են իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն եւ գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտի» գլխավոր մարզիչ Օլիվեր Գլասները։