IFFHS․ Մեսին՝ 2022թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ

311

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին ճանաչվել է 2022թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ՝ Ֆուտբոլային պատմության  եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) վարկածով։

Մեսին հավաքել է 275 միավոր՝ զգալիորեն գերազանցելով երկրորդ տեղը գրաված աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեին՝ 35 միավոր։ Լավագույն եռյակը եզրափակել է Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» 35-ամյա ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման (30 միավոր)։

Լավագույն հնգյակում են նաեւ «Ռեալի» եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականի 37-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը (15)  եւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը (5)։

Նախորդ հոդվածը«Ինտերն» ուժեղ էր «Նապոլիից», Մխիթարյանը սկսեց գոլային գրոհը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԻսրայելի ԱԳՆ ղեկավար․ Տաճարի լեռան կարգավիճակը պահպանվում է