‘IFFHS. Հայտնի է 2018 թվականի լավագույն փլեյմեյքերի անունը’

1101

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան հայտարարել է 2018 թվականի լավագույն փլեյմեյքերի անունը: Այս մասին տեղեկացնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հիմնական պայքարը ընթացել է Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչի և «Բարսելոնա»-ի ավագ Լեո Մեսսիի միջև: Ստանալով ձայների ճնշող մեծամասնությունը՝ ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի կողմից 2018 թվականի լավագույն փլեյմեյքեր է ճանաչվել խորվաթ ֆուտբոլիստը:

Ձեզ ենք ներկայացնում առաջին տասնյակը.

1. Մոդրիչ — 272 միավոր
2. Մեսսի — 144
3. Ազար — 114
4. Կևին դե Բրույնե — 36
5. Նեյմար — 18
6. Պոգբա — 14
7. Էրիկսեն — 10
8. Պյանիչ — 7
9. Խամես Ռոդրիգես — 7
10. Կրիշտիանու Ռոնալդու — 5

Հավելենք, որ վերջին տարիներին մրցանակը հաղթում էր Մեսսին:

Նախորդ հոդվածը‘Իսկոն հրաժարվել է սեղմել Սոլարիի ձեռքը’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հատուկ կետ է ակտիվացրել Դե Խեայի պայմանագրում’