Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) ներկայացրել է տարվա լավագույն ակումբային մարզիչի կոչման 15 հավակնորդներին․
Կառլո Անչելոտի («Ռեալ»), Լուչանո Սպալետի («Նապոլի»), Խոսեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի»), Ունաի Էմերի («Աստոն Վիլա»), Ալբերտ Ռիերա («Օքլենդ Սիթի»), Յուրգեն Կլոպ («Լիվերպուլ»), Յուլիան Նագելսման («Բավարիա»), Ժոզե Մոուրինյո («Ռոմա»), Աբել Ֆերեյրա («Պալմեյրաս»), Դորիվալ Ժունիոր («Ֆլամենգո»), Լուիս Ֆելիպե Սկոլարի («Աթլետիկո Պարանաենսե»), Ուգո Իբարա («Բոկա Խունիորս»), Օլիվեր Գլասներ («Այնտրախտ»), Վալիդ Ռեգրագի («Վիդադ Կասաբլանկա»), Բրայան Շմետցեր («Սիեթլ Սաունդերս»)։
Հաղթողը հայտնի կդառնա հունվարին։ Անցած տարի լավագույնն էր ճանաչվել Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։