IFFHS. Տարվա լավագույն մարզիչները

100

Չեմպիոնների լիգայի գավաթակիր եւ Եվրոպայի սուպերգավաթակիր Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ճանաչվել է տարվա լավագույն ակումբային մարզիչ Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի վարկածով։ Նա ստացել է 230 միավոր։

Երկրորդ տեղում է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան՝ 55 միավոր։ Լավագույն եռյակը եզրափակել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ, ամռանը Գերմանիայի հավաքականը գլխավորած Հանս-Դիտեր Ֆլիկը՝ 25 միավոր։

Հնգյակում են նաեւ Եվրոպայի լիգայի գավաթակիր իսպանական «Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին (15 միավոր) եւ Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» իսպանացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն (10 միավոր)։

Ազգային հավաքականների լավագույն մարզիչ է ճանաչվել Ռոբերտո Մանչինին (225 միավոր), որի ղեկավարությամբ Իտալիայի հավաքականն այս տարի նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

Երկրորդ տեղում է Ամերիկայի գավաթը նվաճած Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին (30 միավոր)։

Երրորդը Ազգերի լիգայի գավաթակիր Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն է (25 միավոր)։

Հնգյակում են նաեւ Ջամել Բելմադին (Ալժիր, 15 միավոր) եւ Տիտեն (Բրազիլիա, 15 միավոր)։

Նախորդ հոդվածըՊառավ ջադու պարտությունը կպել է մեջքիդ, իսկ դու․․․ ․ ՉԻ
Հաջորդ հոդվածըՁերբակալվել է «Սամպդորիայի» նախագահը