‘iLur Անոնս. Հարցազրույց Առաքել Սեմիրջյանի հետ’

1248

iLur-ը ներկայացնում է. Սերժ Սարգսյանի վախերի, զոմբիների պակասի ու շիզոֆրենիայի ավելցուկի, երջանկության ձևի, արտագաղթի, մարտի մեկի, Եվրոպայի և Ռուսաստանի, ինչպես նաև՝ ծիրանի օղու և ծիրանի ծոմի մասին՝ գրող, դիվանագետ, բլոգեր Առաքել Սեմիրջյանի հետ հարցազրույցում

Ամբողջական տեքստը կարդացեք վաղը մեր կայքում:

Կարևոր մեջբերումներ հարցազրույցից.

«Սիրում եմ, որ ինձ քլնգում են, փորձում են մինչև վերջ ոչնչացնել իմ պատմվածքները: Դա գուցե մազոխիստական հաճույք է, բայց ես սիրում եմ, որ մարդը, բանականորեն հիմնավորելով, փորձում է տող առ տող ոչնչացնել իմ գրածը՝ լինի ստատուս, պատմվածք թե հոդված»:

«Հայ ժողովրդի բոլոր խնդիրները գտնվում են ենթագիտակցական մակարդակում, ու որևէ մեկը չկա, որ այդ խնդիրները բերի գիտակցություն: Իմ գործունեության՝ լինի քաղաքական թե գրական, նպատակն է մեր ազգի խնդիրները ենթագիտակցականից բերել գիտակցական հարթություն»:

«Հայաստանում իրականում զոմբիների պակաս կա՝ մարդկանց, որ գիտակցական մակարդակի վրա են գտնվում և հանուն իրենց գաղափարի՝ կարող են գնալ մինչև վերջ:»

«Մարդիկ չգիտեն, թե ինչ են օլիգարխները: Իրենց թվում է, թե պոչերով մարդակեր կենդանիներ են, բայց օլիգարխներն էլ իրենց վախերն ունեն: Նրանք ավելի շատ են վախենում ժողովրդի ընդվզումից, քան ժողովուրդը կվախենա նրանց շարասյուներից: Կամ ի՞նչ է իշխանությունը. Սերժ Սարգսյանը էս երկրում ամենաշատ վախեցած մարդն է, ուղղակի ժողովուրդը չի հասկանում, որ նա վախեցած է»:

«Եթե բահերով ավտոմատների դեմ դուրս եկած երեխաների ձեռքին ավտոմատ լիներ, նրանք կպաշտպանեին սահմանը. այդ ոգեղեն մակարդակում էին, բայց նրանց այնքան ծեծեցին, որ իրենց ընկերների մասին ցուցմունք տվեցին»:

«Մի րոպեում ժողովուրդը կարող է իշխանափոխություն անել, բայց քանի դեռ Սերժ Սարգսյանը մնում է, դա Ռուսաստանի և Արևմուտքի շնորհիվ է»:

Նախորդ հոդվածը‘Եվրոպա գնացողները’
Հաջորդ հոդվածը‘«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից». Հանուն Փակ շուկայի վերականգնման պայքարը շարունակվում է’