‘iLur անոնս. Հարցազրույց Արեգ Գեւորգյանի հետ, մաս 2-րդ’

1327

iLur-ը ներկայացնում է. քաղբանտարկյալների խնդիրը, ՀԱԿ երիտասարդական համագումարը, արտագաղթի հարցը, ինչպես նաեւ երիտասարդ գործչի անցած ուղին՝ Արեգ Գեւորգյանի հետ հարցազրույցի երկրորդ մասում

Հարցազրույցի երկրորդ մասն ամբողջությամբ կարդացեք մեր կայքում երեկոյան:

Կարեւոր մեջբերումներ հարցազրույցից

ՀԱԿ երիտասարդական համագումարի մասին

«Կարող եմ ասել միայն, որ ՀԱԿ երիտասարդական համագումարն իր ձևով լինելու է շատ յուրահատուկ. այն նոր շունչ է տալու հայաստանյան քաղաքական դաշտին»:

Տիգրան Առաքելյանի եւ տղաների դատավարության մասին

«Ոստիկանական սուտ ցուցմունքներ, ոստիկանությունում նկարահանված տեսահոլովակներ, որ ոտքից գլուխ շուռ էին տալիս իրականությունը, շտապօգնության աշխատակիցներ, որ տալիս էին հակասող ցուցմունքներ, բռնությունների, ճնշումների միջոցով ցուցմունքներ տված քաղաքացիներ»:

«Վկան դատարանում հայտարարեց, որ իր նկատմամբ սպառնալիքներ են եղել ոստիկանների կողմից, իսկ դրա նկատմամբ դատարանի անտարբերությունը ոչ միայն դատարանի՝ քաղաքական դատավարություն իրականացնելու ապացույցն էր, այլև նրա հանցավորության հիմնավորումը»:

«Մեզ բերման էին ենթարկում տեռորիստների նման՝ հատուկ ջոկատայիններով, մի քանի ուղեկցող մեքենաներով, դիմակներով»:

Քաղաքական պայքարի հոգեբանության մասին

«Եթե վախի մթնոլորտ ստեղծելու՝ իշխանությունների հիմնական զենքը բռնաճնշումներն են, պիտի ցույց տալ, որ մենք չենք վախենում բռնաճնշումներից»:

«Պետք է պայքարես մինչև վերջ, անդադար ստեղծագործես, նախաձեռնես, կամ հակառակը՝ պատրաստ լինես կատարել ամենասևագործ աշխատանքը, լինես քո գործի զինվորը»:

Սեփական անցած ուղու մասին

«Ես շարժումը համեմատում եմ համալսարանի հետ, որ ինձ տվել է թե՛ գիտելիքներ, թե՛ փորձ, թե՛ աշխարհայացքի փոփոխություններ»:

Արտագաղթելու հնարավորության մասին

«Արտագաղթի մասին միտքն անգամ ոչ այլ ինչ է, քան դավաճանություն, առաջին հերթին՝ սեփական սկզբունքներին»:

 

 

Նախորդ հոդվածը‘Կոմիտաս 5-ից բերման են ենթարկել սրտի խնդիրներ ունեցող 64-ամյա քաղաքացու’
Հաջորդ հոդվածը‘Պուտինն ու Օբաման կհանդիպեն Սանկտ-Պետերբուրգում’