‘iLur Բլոգ. Գաղութի կոմպլեմենտարիզմ’

1876

Հայկ Բալանյան

Իհարկե՝ Մաքսային միություն, լիարժեք ձևով և ծավալով՝ չի լինի: Կլինի այնքան սահմանափակում, որ այլ տեղ՝ Եվրոմիություն փախչել չկարողանանք: Նույնը և հակառակը՝ կլիներ այնքան սահմանափակում, որ Եվրազեսի հնարավարությունը փակվեր: Ավելիի համար ոչ ոք պատրաստ չէ վճարել՝ ո՛չ Մոսկվան, ո՛չ Բրյուսելը: Ձեր/մեր հայկական սեփական ռեսուրսներով, կորուստներով և на свой страх и риск՝ խնդրեմ, բայց Հայաստանը հաստատ չարժի, որ մետրոպոլիաները իրար գլուխ ջարդեն՝ հանուն նման պրոբլեմային գաղութի:
Ի վերջո, նորից այդ հավասարակշռությունն է գալու, և պետք է աշխատել այդ ուղղությամբ, որ բոլոր ձվերը նույն մայրաքաղաքում չլինեն:
Հիմա, որպեսզի այդ հավասարակշռությունը հաստատվի, անհրաժեշտ է.
ա/ ռուսական խանդոտ աչքերի առաջ Արևմուտքից ճնշման իմիտացիա:
Իբր՝ խեղդում են, դե, ինչպես միշտ: Ղարաբաղ, Պզո ու ըտենց, պարզ է: Ու իբր թե ձև չկա, պիտի եվրոպացիներին հանգստացնենք, հետները խաղանք, գնանք-հանդիպենք, մի երկու բան էլ ստորագրենք:
Համ էլ՝ վիզ փող է պետք, եվրոբոնդ-բան:
բ/ հակառուսական տրամադրություններ՝ իշխանությունների միակ պրոռուսական ֆոնի վրա:
Մի քանի «վբրոս» անել, որ հակառուսականության ալիք լինի, դե մունք էլ կպաշտպանենք Մոսկվան դոշով, որպես ամենահավատարիմ ծառաներ:
Ու այդ ամենը՝ «սաղ տոշնի» ու չափի մեջ: Որ օլիգարխիզմին չխփի:

Դրսից ջոգածա, և հոդվածներ կլինեն: Տղերքը աշխատում են: Դե, բայց դրսի հոդվածները թանգ են, իսկ փեսու մամուլը արդեն լուրջ չի ընդունվում: Մասսայական փողոցը էլի ցանկալի չի, առավելևս՝ Րաֆֆի Ռիչարդովիչի վարկանիշի անկման հետևանքով: Չեն հավատա: Ու պետք էլ չի շատ փողոց:
Զորի Գայկովիչի գրածը միջակ քննարկվում է, բայց շատ կոշտ հակառուսական արձագանք էլի չստացվեց, սաղ բիձուն են խփում: Դե, սահմանային նոր միջադեպերը ոնց որ թե կարելի է լուրջ օգտագործել: Օղորմի տղերքին:
Ուրեմն, ա/ կետով կարելի է հայ-թրքական կինոն, երկխոսություն, ախպերություն, բարեկամություն-բան՝ խոդի տալ: Որ համ սահմանի մոմենդը ակտիվանա, համ էլ Բաքվի կոշտ ռեակցիան բերի իրավիճակի ակտիվացմանը: Իբր՝ բա սահմանի բացման խոսք էիք տվել, արյա, ու չեք կարում: Հո դեբիլ չեն, կֆայմեն աշխատացնեն խայծը՝ մեր վրա, իբր, ճնշման ուղղությամբ:
Քյասար՝ Գյումրի-Կարս/ և Աբխազական երկաթուղի/, Ղարաբաղի հարցի ակտիվացում, ու մի քիչ Պզո, չափի մեջ:
Իսկ բ/ կետով վատն էնա, որ էս ժողովուրդը հակառուս չի, որ մունք էլ ռուսասեր երևանք այդ ֆոնին: Բայց պետք է աշխատել, որ լռիվ կադղեն ռուսների վրա:
Կարելի է, ասենք, Լեննագանի մոտերքը մի հատ քանդվող եկեղեցի տալ Ռուս Ուղղափառին՝ բազայի կարիքների համար: Թող ռուսները գան, մի քանի ժողով-քարոզ անեն, հեռուստացույցով խոսան, տեղ տանք, որ արձագանք լինի:
Դե, ծիպա, օֆիցիալ, որպես շնորհակալություն ՌԴ հայկական եկեղեցիների կառուցման թույլտվության համար:
Իսկ տակից սաղին հակառուսական հողի վրա ոտքի հանել: Այդ տերտերներին պետք է բազմակողմանի օգտագործել: Համ էլ մեզ ավելի հնազանդ կլինեն, թե չէ՝ Վարչապետը սեփականացրել է բոստանը: Ըտենց չի, էլի:
Նաև այդ հայ հակաեկեղեցականների համար դժվար կլինի մի բան ասել, տուպիկի առաջ կկանգնեն:
Հա, նոր կայքեր են պետք, նոր եվրոպամետ գժոտ դեմքեր: Էս հները հնացել են, սաղ ճանաչում են:

 

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ-ը եւ Մուիժնիեկսը կայցելեն սիրիահայ փախստականների կացարան ‘
Հաջորդ հոդվածը‘Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը հանդիպել է Ալիեւին ‘