‘iLur.am-ի եւ «Հրապարակի» դատավարությունը՝ դռնփակ ‘

949

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, iLur.am լրատվական կայքը և «Հրապարակ» օրաթերթը վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկում են Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի որոշումը, որով դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ տեղեկատվության աղբյուրը բացահայտելու մասին: Նիստը նախագահում է դատավոր Եվա Դարբինյանը: Նիստը արդեն մեկնարկել է, սակայն, դռնփակ: Ինչպես դատարանից հաղորդում է iLur.am-ի թղթակիցը՝ նիստից առաջ կարգադրիչները ներկայացրել են դատավորի որոշումը, որը կայացվել է նիստը սկսելուց առաջ: Մանրամասները՝ քիչ անց: 

Նախորդ հոդվածը‘ՌԴ փոխվարչապետ. ԵՏՄ միասնական արժույթի կիրառումն անխուսափելի է’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Հայրապետյանի եղբայրը կոչ է անում հետեւել Մեդեվդեւի ցուցումներին’