‘ iLur.am-ի եւ «Հրապարակ»-ի գործով դատախազը չներկայացրեց համապատասխան լիազորագիր’

936

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց iLur.am-ի եւ «Հրապարակ» օրաթերթի բողոքի քննությունը: Նշենք, որ լրատվամիջոցները բողոքարկում են առաջին ատյանի դատարանի՝ լրատվության աղբյուրը բացահայտելու պահանջով կայացրած վճիռը:

Նշենք, որ նախորդ դատական նիստին դատարանը որոշել էր չեղյալ համարել դատավարությունը դռնփակ անցկացնելու՝ ավելի վաղ կայացված որոշումը, իսկ նիստը հետաձգվել էր դատախազի՝ համապատասխան փաստաթուղթ չներկայացնելու պատճառով: Այսօրվա նիստին դատախազ Հայկ Պետրոսյանը ներկայացրել էր միայն դատախազի վկայական, սակայն iLur.am-ի եւ «Հրապարակ»-ի ներկայացուցիչները պահանջեցին ներկայացնել նաեւ գլխավոր դատախազի կողմից լիազորագիր:

«Այսօր դատարան ներկայացած անձը արդեն իսկ պետք է ունենար գլխավոր դատախազի կողմից լիազորություն, սակայն քանի դեռ չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ՝ հաստատված գլխավոր դատախազի կողմից, ապա մենք չենք կարող ճանաչել այդ անձի լիազորությունները, որի դատական քննությանը մասնակցության կապակցությամբ կարողանանք ներկայացնել բացարկ»,- նշեց փաստաբան Տիգրան Եգորյանը:

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց սեպտեմբերի 9-ին:

Նախորդ հոդվածը‘Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի առթիվ Մարադոնան կգա Հայաստան. «Ֆուտբոլ+»’
Հաջորդ հոդվածը‘Լեյլա Յունուսի բաց նամակը ամուսնուն. Սա իմ ու քո 37 թիվն է’