‘iLur.am-ի և «Հրապարակ»-ի վերաքննիչ բողոքի քննությունը՝ այսօր ‘

818

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, iLur.am լրատվական կայքը և «Հրապարակ» օրաթերթը վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկում են Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի որոշումը, որով դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ տեղեկատվության աղբյուրը բացահայտելու մասին:

Այսօր, ժամը 14:00-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում նշանակվել է բողոքի քննություն: Նշենք, որ նախորդ դատական նիստն ընթանում էր դռնփակ ռեժիմով:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է գյումրեցի ճանաչված մարզիկ, հունա-հռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի նկատմամբ բռնությանը: Բռնության հեղինակը Շիրակի վարչության պետ Վարդան Նադարյանն է:

 

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» չի ավարտել իր թիմի համալրումը’
Հաջորդ հոդվածը‘Տեղի է ունեցել Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումը (տեսանյութ)’