‘iLur.am-ի և «Հրապարակ»-ի վերաքննիչ բողոքի քննությունը՝ այսօր’

724

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, iLur.am լրատվական կայքը և «Հրապարակ» օրաթերթը վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկում են Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի որոշումը, որով դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ տեղեկատվության աղբյուրը բացահայտելու մասին:

Այսօր, ժամը 15:00-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում նշանակվել է բողոքի քննություն: Նշենք, որ դատարանը որոշել էր չեղյալ համարել դատավարությունը դռնփակ անցկացնելու՝ ավելի վաղ կայացված որոշումը: 

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է գյումրեցի ճանաչված մարզիկ, հունա-հռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի նկատմամբ բռնությանը: Բռնության հեղինակը Շիրակի վարչության պետ Վարդան Նադարյանն է:

Նախորդ հոդվածը‘Լեմպարդը «Չելսի»-ից հաղթանակը հետ է վերցնում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ-ն դատապարտում է Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը’