‘iLur.am-ի և «Հրապարակ»-ի վերաքննիչ բողոքի քննությունը՝ այսօր ‘

811

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, iLur.am լրատվական կայքը և «Հրապարակ» օրաթերթը վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկում են Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի որոշումը, որով դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ տեղեկատվության աղբյուրը բացահայտելու մասին:

Այսօր, ժամը 12:30-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում նշանակվել է բողոքի քննություն:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է գյումրեցի ճանաչված մարզիկ, հունա-հռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի նկատմամբ բռնությանը: Բռնության հեղինակը Շիրակի վարչության պետ Վարդան Նադարյանն է:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի քաղաքացիներն առանց վիզայի Վրաստանում կարող են գտնվել 90 օր’
Հաջորդ հոդվածը‘Ջոն Հեֆերն. Միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով կարելի է լուծել ղարաբաղյան հակամարտությունը’