‘iLur.am-ի բացահայտած կրկնակի քվեարկության փորձի հետքերով քրեական գործ է հարուցվել’

1029

«Փաստինֆոն» ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանից տեղեկացել է, որ ՀՀ ոստիկանության էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ iLur.am-ի թղթակցի հայտնաբերած՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ: «Մասնավորապես, ըստ նախնական տեղեկությունների, քաղաքացին թիվ 09/02 ընտրատեղամասում փորձել է քվեարկել մեկ ուրիշի անձնագրով: Կատարվում է նախաքննություն», — նշում է «Փաստինֆո»-ն:

Իսկ «Առավոտ»-ը նշում է. «Քննությամբ պարզվել է, որ իքս-քաղաքացին փորձել է քվեարկել Վիգեն Սարգսյանի փոխարեն: Աշխատանքային խմբի անդամ, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանի տեղեկացմամբ, միաժամանակ ուսումնասիրվում են լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերը եւ բոլորը ուղարկվել են ըստ քննչական ենթակայության՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար»: 

Նախորդ հոդվածը‘ՀՔԱ Վանաձորի գրասենյակ. Ամենաքիչ մասնակցությունը եղել է Վանաձոր քաղաքում, իսկ ամենաշատը՝ Ստեփանավան քաղաքում’
Հաջորդ հոդվածը‘Ավստրալիայում կայացել է լողի «նուդիստական» առաջին համաշխարհային մրցավազքը. Տեսանյութ’