‘iLur.am-ի և «Հրապարակ»-ի վերաքննիչ բողոքի քննությունը՝ այսօր ‘

943

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, iLur.am լրատվական կայքը և «Հրապարակ» օրաթերթը վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկում են Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի որոշումը, որով դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ տեղեկատվության աղբյուրը բացահայտելու մասին:

Այսօր, ժամը 11:00-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում նշանակվել է բողոքի քննություն: Նշենք, որ դատարանը որոշել էր չեղյալ համարել դատավարությունը դռնփակ անցկացնելու՝ ավելի վաղ կայացված որոշումը: 

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է գյումրեցի ճանաչված մարզիկ, հունա-հռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի նկատմամբ բռնությանը: Բռնության հեղինակը Շիրակի վարչության պետ Վարդան Նադարյանն է:

Նախորդ հոդվածը‘Անկախանալու դեպքում Շոտլանդիան ստիպված կլինի դիմում տալ ԵՄ և ՆԱՏՕ մտնելու համար’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Հուսանք, որ բանը չի հասնի Լիսկայի վարչապետ դառնալուն’