IMAX-ն արգելել է ռուսաստանյան ֆիլմերի ցուցադրությունը

384

Կանադական IMAX ընկերությունն արգելել է ռուսաստանյան ֆիլմերի ցուցադրությունն իր ֆորմատով, տեղեկացրել է «Синема парк» և «Формула кино» կինոցանցերի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վասյասինը РБК-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է երեքշաբթի։

«Տեխնիկապես՝ պրոյեկտորը կարող է ցուցադրել ցանկացած ֆիլմ։ Այլ հարց է, որ IMAX-ի ֆորմատով ֆիլմ ցուցադրել՝ առանց IMAX-ի թույլտվության՝ չի կարելի։ Նույնիսկ այդ ֆորմատով ռուսաստանյան ֆիլմերը՝ «Շարժ դեպի վեր», «Ստալինգրադ», հիմա, ցավոք, մենք չենք կարող ցուցադրել առանց ընկերության թույլտվության»,- ասել է նա։

Վասյասինը նշել է, որ IMAX-ին դատ է սպասվում, եթե ընկերությունը չվերադառնա ռուսաստանյան շուկա և չչեղարկի իր ֆորմատով ֆիլմեր ցուցադրելու արգելքը։

IMAX կորպորացիան, որը ներկայացնում է նույնանուն կինեմատոգրաֆիական համակարգը, Ռուսաստանից հեռացել է 2022 թ․ հունիսին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱշխարհի 2-րդ ռակետը բաց կթողնի US Open-ը
Հաջորդ հոդվածըԹրամփի կալվածքում 300-ից ավելի գաղտնի փաստաթուղթ էր պահվում