‘
Instagram սոցիալական ցանցը երգչուհի Մադոննային զգուշացրել է լուսանկարների փոխանակման կանոնների խախտման անթույլատրելիության մասին, հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով Business Insider-ին:
Սոցցանցի ադմինիստրացիայից ուղարկված նախազգուշացումը Մադոննան հրապարակել է իր էջում: Ըստ սոցցանցի օգտագործման համաձայնագրի՝ Instagram-ում արգելված է մերկ լուսանկարների, ինչպես նաև տվյալ օգտատիրոջը չպատկանող լուսանկարների հրապարակումը:
Ինչպես նշում է պարբերականը, նախազգուշացումն ուղարկվել է Մադոննային այն բանից հետո, երբ նրա էջում են հայտնվել լուսանկարներ, որոնցում երևում է երգչուհու մերկ հետույքը, ինչպես նաև նկարչուհի Ֆրիդա Կալոյի լուսանկարը, որի աշխատանքերով ոգեշնչվում է փոփ աստղը:
Նշենք, որ Մադոննան վերջերս է գրանցվել Instagram-ում: Այն լուսանկարների համար նախատեսված հայտնի ծրագրային հավելված է և հասանելի է Android ու iOS օգտատերերի կողմից ազատ ներբեռնման համար:
‘