‘Instagram-ը Մադոննային մերկ լուսանկարներ տարածելու համար նախազգուշացում է ուղարկել ‘

1107

Instagram սոցիալական ցանցը երգչուհի Մադոննային զգուշացրել է լուսանկարների փոխանակման կանոնների խախտման անթույլատրելիության մասին, հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով Business Insider-ին:  

Սոցցանցի ադմինիստրացիայից ուղարկված նախազգուշացումը Մադոննան հրապարակել է իր էջում: Ըստ սոցցանցի օգտագործման համաձայնագրի՝ Instagram-ում արգելված է մերկ լուսանկարների, ինչպես նաև տվյալ օգտատիրոջը չպատկանող լուսանկարների հրապարակումը:  

Ինչպես նշում է պարբերականը, նախազգուշացումն ուղարկվել է Մադոննային այն բանից հետո, երբ նրա էջում են հայտնվել լուսանկարներ, որոնցում երևում է երգչուհու մերկ հետույքը, ինչպես նաև նկարչուհի Ֆրիդա Կալոյի լուսանկարը, որի աշխատանքերով ոգեշնչվում է փոփ աստղը:

Նշենք, որ Մադոննան վերջերս է գրանցվել Instagram-ում: Այն լուսանկարների համար նախատեսված հայտնի ծրագրային հավելված է և հասանելի է Android ու iOS օգտատերերի կողմից ազատ ներբեռնման համար: 

Նախորդ հոդվածը‘Հռոմի պապը վերջին անգամ հանդես է եկել կիրակնօրյա ավանդական քարոզով’
Հաջորդ հոդվածը‘Տեղի է ունեցել ռեժիսոր Ալեքսեյ Գերման Ավագի թաղման արարողությունը’