‘iPad mini պլանշետը վաճառքի մեջ կլինի նոյեմբերի 2-ից’

720

iPad mini նոր կոմպակտ պլանշետըԱՄՆ-ում եւ մի շարք այլ երկրներում վաճառքի կհանվի նոյեմբերի 2-ին՝ 16 Գբայթ հիշողությամբ մոդելների դեպքում, ըստ РИА-Новости-ի հայտնել է Apple-ի մարքեթինգի գծով տնօրենի տեղակալ Ֆիլիպ Շիլլերը:

Ներկայացված մոդելը կմրցի Google Android-ի պլատֆորմի վրա պատրաստված ոչ թանկ պլանշետների հետ, որոնց հիմնային կոնֆիգուրացիաների արժեքը չի գերազանցում 200 դոլարը: 7,9 դյույմ անկյունագծով iPad mini-ի որոշ մոդիֆիկացիաներում տեղադրված են LTE-ցանցերի միջոցով տվյալների փոխանցման մոդուլներ:

Ընկերությունն առաջարկում է կոմպակտ պլանշետի տարբերակներ, որոնք կարող են պարունակել 16-ից 64 ԳԲ-անոց հիշողության կրիչներ: Գնորդները կարող են ընտրել սպիտակ կամ սեւ կորպուսով սարքեր:

329 դոլարից 659 դոլար արժողությամբ iPad mini-ների նախնական պատվերները կընդունվեն հոկտեմբերի 26-ից: 

 

Լուսանկարը՝ © REUTERS/ Robert Galbraith

Նախորդ հոդվածը‘«Շախտյոր» — «Չելսի». թիմերի մեկնարկային կազմերը’
Հաջորդ հոդվածը‘Մոնսերատ Կաբալյեն ուսի վնասվածքով տեղափոխվել է Բարսելոնի հիվանդանոց ‘