ISW․ Պուտինն ակնարկում է, որ Դոնբասում ռուսաստանյան զորքերը պետք է օպերատիվ դադար վերցնեն

519

Վլադիմիր Պուտինը այն խոսքը, թե ռուսաստանյան զորքերը Լուգանսկի մարզում պետք է «հանգստանան և մեծացնեն իրենց ռազմական կարողությունները», կարող են վկայել այն մասին, որ Ռուսաստանի նախագահը այդ ստորաբաժանումներին հրաման է տվել օպերատիվ դադար վերցնել, հայտարարել է Պատերազմի հետազոտության ամերիկյան ինստիտուտը (ISW)։

ISW-ի փորձագետների կարծիքով՝ «Պուտինի հրապարակային հայտարարությունները, հավանաբար, խոսում են այն մասին, որ նա մտահոգված է զորքերի վիճակի կապակցությամբ՝ Ռուսաստանում շարունակ հնչող գանգատների ֆոնին, թե նրանց հետ լավ չեն վարվում»։

«Սակայն հայտնի չէ՝ արդյո՞ք ռուսաստանյան բանակը կհամաձայնի ռիսկի դիմել և իր, հավանաբար, հյուծված զորքերին այնպիսի օպերատիվ դադար տրամադրել, որը թույլ կտա վերականգնել ուժերը»,- նշում են ISW-ի փորձագետները։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԲորել․ «Պատժամիջոցները կստիպեն, որ Պուտինն ընտրի՝ յո՞ւղ, թե՞ զենք»
Հաջորդ հոդվածըՀակառակորդը կրակել է Խաչիկ գյուղի հատվածում․ ՊՆ