Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը (ISW) հրապարակել հունիսի 15-ի ամփոփագիրը, որում նշվում է, որ Ուկրաինայի հարավում ՈՒԶՈՒ-ի հավանական հակագրոհի շրջանակներում վերջին օրերին ռուսաստանյան զորքերը շարունակել են կենտրոնանալ պաշտպանական գործողությունների ուղղությամբ։
Ամփոփագրում նաև նշվում է, որ ռուսաստանյան իշխանությունները շարունակում են բախվել որոշակի դժվարությունների՝ օկուպացված տարածքներում իրենց ծրագրերն իրականացնելու հարցում։
Այսպես, հունիսի 9-ին և 11-ին Մարիուպոլում ուկրաինացի պարտիզանները հետապնդել են Ռուսաստանի ԱԻՆ աշխատակիցներին։ Օկուպացված Բերդյանսկում դպրոցների վերաբացւմը բարդանում է, որովհետև ուկրաինացի ուսուցիչները հրաժարվում են դասավանդել ռուսաստանյան ծրագրերով։
Փոխանցում է BBC-ն։