‘ITF-ը ցմահ որակազրկել է երկու ադրբեջանցի մրցավարի’

2182

Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF) ցմահ որակազրել է Ադրբեջանը ներկայացնող մրցավարներ Շերզոդ Հասանովին եւ Արխիպ Մոլոտյագինին ֆինանսական օգուտ ստանալու նպատակով մրցավարության հնարավորություններն օգտագործելու համար, հաղորդում է itftennis-ը:

Անցած տարի Իսրայելում տեղի ունեցած «Ֆյուչերս» դասի մրցաշարում ադրբեջանցի մրցավարները բազմիցս օգտագործել են հետեւյալ մեխանիզմը. հանդիպման ընթացքում մրցավարները դիտավորյալ ուշ են փոխել հաշիվը livescoring-ի համակարգում, իսկ նրանց հանցակիցները տրիբունայում հասցրել են այդ ընթացքում կատարել երաշխավորված շահումով առցանց խաղադրույքներ:

Ադրբեջնացի մրցավարները նույն մեթոդը կիրառել են «Ֆյուչերս» դասի տարբեր մրցաշարերում: 

Նախորդ հոդվածը‘Նիկիտա Սիմոնյան. Ռուսական ակումբները պետք է դուրս գան ՉԼ եզրափակիչ եւ մեկնեն Կիեւ’
Հաջորդ հոդվածը‘Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 225 կրակոց’