IWF-ն ոչ մի ռուսաստանցի ծանրորդի թույլ չի տվել մասնակցել ԱԱ-ին

353

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) ռուսաստանցի ծանրորդներին թույլ չի տվել մասնակցել այս տարվա աշխարհի առաջնությանը, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

IWF-ի գործադիր կոմիտեն հաստատել է չեզոք մարզիկների պատվիրակության կազմը, որում ընդգրկվել են Բելառուսի 12 մարզիկներ։

Աշխարհի առաջնությունը կանցկացվի սեպտեմբերի 4-17-ը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում։

Այս տարվա մայիսի 12-ին IWF-ն թույլատրել էր Ռուսաստանի եւ Բելառուսի ծանրորդներին չեզոք կարգավիճակում մասնակցել միջազգային մրցումների։

Բելառուսի եւ Ռուսաստանի մարզիկները զրկվել էին միջազգային մրցումների մասնակցելու իրավունքից 2022թ․ փետրվարին Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի սկսած ռազմական գործողություններից հետո։

Նախորդ հոդվածըTimisoara Grand Prix Rapid․ Հայկ Մ․ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
Հաջորդ հոդվածը11 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան