‘
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների ու «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի միջև կոնֆլիկտում Լեոնիդ Ֆեդունը սատարեց շվեյցարացի մասնագետին:Այս մասին հաղորդում է «Izvestia»-ն:
Մոսկովյան «Սպարտակի» հիմնական բաժնետեր ու տնօրենների խորհրդի նախագահ Լեոնիդ Ֆեդունը ակումբի ղեկավարությանը ցուցում է տվել նոր թիմ փնտրել 25-ամյա հայ կիսապաշտպան Արաս Օզբիլիսի ու 27-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանի համար: Ըստ «Izvestia»-ի տեղեկության՝ այսուհետ «Սպարտակը» բաց է այս ֆուտբոլիստների տրանսֆերի կամ վարձակալության ամեն առաջարկի համար:
Հիշեցնենք, որ շաբաթվա սկզբում մամուլում հայտնվեց Օզբիլիսի տված մի հարցազրույց որը խաթարում «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի վարկանիշը: Կիսապաշտպանը իբրև թե վստահեցնում էր, որ շվեյցարացին հենց ապրիլի 24-ին էր որոշել իրեն տեղափոխել երկրորդ թիմ, որը հայերի ցեղասպանության 100-ամյակի օրն էր, ու դա կապում էր թուրքական արմատներ ունեցող մարզչի՝ հայերի հանդեպ վատ վերաբերմունքի հետ: Բայց ավելի ուշ Օզբիլիս հայտնեց, որ նման բան չի ասել հարցազրույցի ժամանակ:
Ըստ մոսկովյան ակումբի աղբյուրի տվյալների՝ Լեոնիդ Ֆեդունը այս հարցազույցը կապում է «Սպարտակի» մեկ այլ բաժնետիրոջ՝ Ջեվան Չելոյանցի հետ, որն ի սկզբանե դեմ էր թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Մուրատ Յակինի նշանակմանը: Բաժնետերը ակտիվորեն հանդես է գալիս Մուրատ Յակինի հրաժարականի դեմ ու առաջ է մղում տուլյան «Արսենալի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևի թեկնածությունը:
«Ֆեդունն անձամբ է հանդիպել Յակինի հետ ու նրան իր աջակցությունն է ցուցաբերել,- izvestia-ին հայտնում է աղբյուրը թիմից,- «Սպարտակի» սեփականատերը կարծում է, որ Յակինը վերջին ժամանակներս լավ վիճակում չէ, քանի որ երկրպագուները, ֆուտբոլիստները, տնօրենների խորհրդի անդամները ու ԶԼՄ-ի ներկայացուցիչները հավելյալ ուշադրություն են դարձնում նրա աշխատանքին: Այդ ճնշումը խանգարում է նրան կենտրոնանալ իր աշխատանքի վրա, իսկ ակումբի ղեկավարության աջակցությունը այս դժվարին պահին շատ կարևոր է նրա համար: Հատկապես «Զենիթի» ու ԲԿՄԱ-ի հետ երկու կարևորագույն խաղերից առաջ:
Հայտնի սպարտակցի Վալերի Ռեյնգոլդը կարծում է, որ Արաս Օզբիլիսը պետք է խիստ պատիժ կրի այդ հարցազրույցի համար, որը չի համապատասխանեցրել ակումբի ղեկավարության հետ, իսկ նրա հեռացումը «Սպարտակից» խնդիր չի դառնա թիմի համար:
«Պրոֆսիոնալ ֆուտբոլիստի հիմնական ու ամենակարևոր խնդիրը ֆուտբոլ խաղալն է, ոչ թե լեզվին տալը: Եթե Օզբիլիսն իսկապես ինչ-որ բողոքներ ունի մարզչի հանդեպ, ապա պետք է անձամբ մոտենար ու խոսեր նրա հետ: Այդ խնդիրը քննարկեր անձամբ մարզչի հետ դեմ առ դեմ, ոչ թե՝ ամբողջ երկրի աչքի առաջ: Առավել ևս, որ այս իրավիճակում, ըստ իս, Յակինի ոչնչում մեղավոր չէ: Օզբիլիսը ծանր վնասվածք ուներ, որից երկար ժամանակ չէր վերականգնվում: Նայելով խաղացողին մարզման ժամանակ՝ շվեյցարացի մասնագետը հասկացավ, որ կիսապաշտպանի ընթացիկ մարզավիճակը նրան թույլ չեն տալիս խաղալ հիմնական կազմում, ու նրան ուղարկեց երկրորդ թիմ, որտեղ վերականգնման գործընթացը կարող է ավելի արագ անցնել: Դա լրիվ նորմալ է ու գլխավոր մարզչի իրավասությունների ներքո է: Ամեն դեպքում, նույնիսկ եթե Օզբիլիսը ոչ մի բան չի ասել ու այս ամենն ինչ-որ մեկի արարքն է, ֆուտբոլիստի մեղքը պետք չէ նվազեցնել: Չեմ կարծում, թե նա հարցազրույց է տվել ձեռքերը կապած ու ատրճանակի սպառնալիքի ներքո: Իսկ հայ կիսապաշտպանի հեռացումը «Սպարտակից» ոչ մի կերպ չի ազդի թիմի վրա»:
‘