Julius Baer Generation Cup․ Արոնյանը հաղթանակով ավարտեց երկրորդ օրը

127

Շախմատային Julius Baer Generation Cup օնլայն մրցաշարի երկրորդ օրը տեղի ունեցած 4 պարտիաներում (5-8-րդ մրցափուլ) Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) պարտվեց գերմանացի Վինսենտ Կեյմերին, հնդիկ Արջուն Էրիգայիսիին, աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին եւ հաղթեց հնդիկ Բասկարան Ադհիբանին։ Լեւոն Արոնյանը 11 միավորով 10-րդն է։

Julius Baer Generation Cup-ը Meltwater Champions Chess Tour-ի 9 մրցաշարերից 7-րդն է։

16 մասնակիցները նախնական փուլում կանցկացնեն 15 տուր։ 8 ուժեղագույնները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակիչում։

Julius Baer Generation Cup-ի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։ Meltwater Champions Chess Tour-ի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածըATP․ Լավագույն տասնյակը
Հաջորդ հոդվածըԿարասինը կարծում է, որ այդ «հնարքը» ոչ ոք չի նկատի