Julius Baer Generation Cup. հաղթեց Մագնուս Կարլսենը

247

Աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենը նվաճեց Julius Baer Generation Cup օնլայն մրցաշարի հաղթողի կոչումը։

Հնդիկ Արջուն Էրիգայիսիի հետ դիմակայության երկրորդ օրը նորվեգացի գրոսմայստերը պարտության մատնեց 2:0 հաշվով:

Առաջին օրը Մագնուս Կարլսենը հաղթել էր 2,5:0,5 հաշվով։

Julius Baer Generation Cup-ի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար էր։ Meltwater Champions Chess Tour-ի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է։ Julius Baer Generation Cup-ը Meltwater Champions Chess Tour-ի 9 մրցաշարերից 7-րդն է։

Նախորդ հոդվածըԵՄ-ում առաջարկել են արգելել սմարթֆոնների արտահանումը ՌԴ
Հաջորդ հոդվածըԲեռլուսկոնին մտել է Սենատ