‘KfW բանկը Հայաստանին կտրամադրի 15 մլն եվրո գյուղոլորտի ֆինանսավորման նպատակով’

724

Գերմանական KfW բանկը «Աջակցություն Հայաստանի գյուղատնտեսական ոլորտին» ծրագրի շրջանակներում Հայաստանին կտրամադրի 15 մլն եվրո:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ կառավարությունից ստացված տեղեկատվությունը, այս հարցի քննարկումը ընդգրկված է գործադիրի նոյեմբերի 1-ի նիստի օրակարգում:

Հունիսին գերմանական KfW բանկի և ՀՀ կենտրոնական բանկի միջև կնքված ֆինանսավորման և վարկային համաձայնագրերով 15 մլն եվրոյի միջոցները կտրամադրվեն ՀՀ-ում գործող առևտրային բանկերին` գյուղատնտեսության ոլորտի փոքր և միջին ձեռնարկատիրության ֆինանսավորման ուղղությամբ վարկավորում իրականացնելու համար:

Ընդ որում, KfW-ի կողմից տրամադրվող 5.5 մլն եվրոն կհանդիսանա որպես հայկական կողմի մասնակցություն «Աջակցություն Հայաստանի գյուղատնտեսական ոլորտին» ծրագրում:

Նախորդ հոդվածը‘7 հեկտարանոց պոչամբար` 9 բալանոց երկրաշարժային գոտում ‘
Հաջորդ հոդվածը‘Վարդենիսի տարածքում շարունակվում են սիբիրյան խոցի կանխարգելման միջոցառումները ‘