‘Kicker. «Հիմա Մխիթարյանը մարմնավորում է դորտմունդյան ճգնաժամը»’

1026

Գերմանական Kicker-ն անդրադարձել է Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» ձախողված մեկնարկին Բունդեսլիգայի առաջնությունում և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին:

«Եթե մինչև մրցաշրջանի մեկնարկը հարց ծագեր, թե ով կարող է Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներից այս մրցաշրջանում հասնել նոր որակական մակարդակի, ապա առաջինը կնշեինք Հենրիխ Մխիթարյանին: «Բորուսիայի» կազմում առաջին մրցաշրջանը նրա համար հաջող էր, և միակ խնդիրն անկայուն խաղն էր:

Հիմա Մխիթարյանը մարմնավորում է դորտմունդյան ճգնաժամը: 25-ամյա ֆուտբոլիստը շատ է վազում, արագ և ակտիվ է խաղում, սակայն նրան չի հերիքում հաջողությունը: «Այնտրախտի» դեմ խաղում նա ժամանակ ուներ, որպեսզի իրացներ գոլային պահը, երբ միայնակ դուրս եկավ դարպասապահի դեմ: Նա կարող էր խփել իր առաջին գոլը Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում, սակայն հարվածեց դարպասապահի վրա:

Մխիթարյանը շատ է պայքարում, կատարում է սուր փոխանցումներ, սակայն վատ հոգեբանական վիճակում է»,- գրում է պարբերականը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 13 տուրից հետո Յուրգեն Կլոպի թիմը 11 միավորով վերջին տեղում է:

Նախորդ հոդվածը‘Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Սպասվում են տեղումներ’