‘
Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերն «Արսենալ» կարող է ձախողվել: Այս մասին հայտնում է Kicker-ը:
Աղբյուրի տեղեկություններով, դորտմունդյան ակումբի ղեկավարությունը դժգոհ է բանակցությունների ընթացքից, քանի որ «զինագործներ»-ն անընդհատ փորձում են նվազեցնել գաբոնցու տրանսֆերի դիմաց վճարվելիք գումարը:
Հաղորդվում է, որ «Բորուսիա»-ն հայտնել է իր հստակ դիրքորոշումը: Այն է՝ Օբամեյանգի տրանսֆերն արժե 70 միլիոն եվրո, բայց «Արսենալ»-ն առաջարկում է հիսունը և չի շտապում համաձայնել գերմանական ակումբի պայմաններին:
‘