‘Lուի վան Գալ.«Ապուշություն է, որ քննադատում են ինձ, ոչ թե ֆուտբոլիստներին»’

1149

Ինչպես հայտնում է Eurosport-ը, «Յունայթեդի» հոլանդացի մարզիչ Լուի վան Գալը հաստատել է այն տեղեկությունները, որ հեռախոսազրույցներ է ունեցել պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի հետ, ով, մեծ հավանականությամբ տեղափոխվելու է Մանչեսթեր եկող մրցաշրջանից:

«Մոուրինյոն կարող է անդադար խոսել ցանկացած բանի մասին՝ նկարագրելով դրանք բառերի անդադար հոսքով: Բայց այս իրավիճակը նույնիսկ չարժե մեկնաբանել, քանի որ ես այն հիմար եմ համարում:

Ես չեմ ուզում, որ «Յունայթեդում» ուշադրություն դարձնեն նրան, թե ինչ է գրվում մամուլում: Ես նույնիսկ չեմ ուզում, որ ակումբը կամ ես ժամանակ ծախսենք հերքելու համար այն, ինչ գրում են թերթերը: Կարծում եմ, որ հիմա մեդիայում տեղի ունեցողն իսկական սկանդալ է:

Ես ամեն օր պաշտպանում եմ խաղացողներին մամուլի ճնշումից, որովհետեւ բոլոր նետերն ինձ են ուղղված, ոչ՝ նրանց: Իրավիճակի ողջ ապուշությունն այն է, որ ֆուտբոլիստները ավելի շահեկան դիրքում են, քանի որ քննարդատում են ոչ թե նրանց, այլ ինձ»,- մասնավորապես՝ բողոքել է հոլանդացին:

Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի առաջնությունում ընթանում է հինգերորդ տեղում եւ Չեմպիոնների լիգայի գոտուց՝ 4-րդ տեղից, հետ է մնում վեց միավորով:

Նախորդ հոդվածը‘Տուխելը սպառնացել է ֆուտբոլիստներին կոշտ որոշումներ ընդունել’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքական կրքեր մարզաշխարհում ‘