‘La Gazzetta dello Sport. Կոնտեն կարգադրել է վաճառել Իկարդիի տրանսֆերը’

560

«Ինտեր»-ի ապագա գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հույսեր չի կապում թիմի հարձակվող Մաուրո Իկարդիի հետ: Այս մասին տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 49-ամյա մասնագետը կարգադրել է ակումբի ղեկավարությանն ամռանը վաճառել արգենտինացու տրանսֆերը: Հաղորդվում է, որ Կոնտեն գոհ է ֆուտբոլիստի խաղային որակներից, սակայն նրան դուր չի գալիս Իկարդիի անհնազանդ բնավորությունը: 

Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը վերջերս կոնֆլիկտային հարաբերություններ ուներ Լուչանո Սպալետիի հետ: 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի գերագույն ռադան չի ընդունել վարչապետ Գրոյսմանի հրաժարականը’
Հաջորդ հոդվածը‘Marca. «Բարսելոնա»-ն հետաձգել է Գրիզմանի տրանսֆերը’